Բաց երանգ ..

Ես ` Նոր  տարու, ձյան , փայլերի , նվերների , հրաշքների սպասելու ու երազանք պահելու սիրահարս,ոչ մի` խաչմերուկի տղերքի ասած   "ՎՆԻՄԱՆՆԻ" չտվեցի ես անգամվա տոներին...Ասում են ինչպես դիմավորես տարին, այնպես էլ կանցնի...Ես դիմավորեցի առանց տոնածառ, առանց լույսեր , առանց ձյունիկ , առանց ժպիտ ու առանց ամենահարազատ մարդկանցից մեկի.....Ես նույնիսկ ժլատի պես չուզեցա մի երկու խելառ բան ցանկանալ աշխարհիս...
Մի քանի վայրկյան առաջ , երբ տոներն ինձ համար ավարտեցԻ , ձեռքս առա հարցաշարն ու լեկցիաներս, չգիտես ինչու , չգիտես որտեղից , չգիտես ինչ բաղադրությամբ արցունքակաթիլներ զգացի այտիս ..Երևի հենց դրանք էլ մաքրեցին անցած տարվանից կյանքի հանդեպ կուտակած   ողջ չարությունը, արհամարհանքն ու ես ամեն դեպքում որոշեցի սիրել այս նորը... Ու բոլոր սև քորոցները հատ-հատ շարում եմ անցած տարվա ճակատին... Վերջ.. Ինչպես միշտ լավատեսորեն...Մարդիկ ասում են ես պեսիմիստ եմ... Ետ էլ եմ շպրտում անցած տարվա երեսին... Վերջ... Ես գիտեմ ինչ ցանկանալ ..Գիտեմ`

Հ.Գ.- Երնեկ թե այս Նոր տարին մնա բաց երանգների մեջ... Լինի առանց սև...

0 Response to "Բաց երանգ .."

Отправить комментарий