Ամենալավ մարդը..... :)



-Ու՞մ ես սիրում ամենից շատ...
 -Մորս...
 -Հետո՞...
-Նրան , որ դեռ  չի եկել, որին պիտի սիրեմ...
-Հետո՞...
-Աշխարհի ամենալավ մարդուն....



ԱշխարհիՍ ամենալավ մարդուն ես հանդիպեցի  աշնանային շատ գունավոր ու տաք մի առավոտ , 19 ամիս առաջ... Ու այնքան էլ շատ ժամանակ չպահանջվեց եդքանը հասկանալու համար ... Եկավ... Ու լուսինս դարձավ ավելի պայծառ քան կինոյում էր, ու արևս դարձավ ավելի բորբ քան պատկերացնում են գիտնականները, ու կյանքս դարձավ դրախտ , ուր անգամ չի եղել առաջին մարդը.... Ու օգնեց ...նույնիսկ  երբ ես բոլորովին էլ օգնություն չխնդրեցի ... Բռնեց ձեռքս ու սրբեց վերքերս.... Մնաց...Բացատրեց... Սպիացրեց... Մաքրեց....Ուժ տվեց, կամք ու ՍԵՐ... Շատ սեր ... Ո՞վ է Շեքսպիրը ...Կներեք....


Ու մենք լիքը օղակներ կփչենք դեռ, կնկարենք ամենագունավոր երկինքը մեր օդապարուկին ու կթռցնենք ամենախելառ քամու հետ ու կժպտանք ամենամեծ ժպիտով :)....Մենք կապրենք մեր փոքրիկ հեքիաթի մեջ ու կմնանք ամենահաշտ Յոժիկն ու Մեդվեժոնըկը , ամենաԴՈՒԴ Դդումն ու Բլդը :)....Մենք ընթրիքին կբավարարվենք ինտելեկտուալ հարցեր կարդալով ու չենք կշտանա հաճախ. :)...Մենք թիթեռ էլ կբռնենք ծակված ցանցով ու ծովախոզուկ կունենանք թմբլիկ :)... Մենք մեր սիրած  անկյունում մեր ամենասիրած ֆուտբոլային թիմի լիքը շարֆեր կշարենք ու լիքը գնդակներ կունենաք դրանց տակ...:) Մենք բարձեր չենք ունենա նորմալ, որովհետև սիրում ենք բարձակռիվ ու չենք հանձնվի երբեք :)....Մենք կպառկենք խոնավ հողին երեկոյան ու աստղերին նայելիս մրջյունի բաժին կդառնանք, մենք չենք տրտնջա, կծիծաղենք :)... Կսիրենք իրար, ինչպես ոչ ոք երբեք չգրեց ու ոչ էլ տեսավ ;)...Հետո....Մի քիչ էլ ու ....Ու մենք կունենանք ամենաառեղծվածային ու ամենասիրուն ազգանունը :) ... Մենք կսպասենք նրան , որ արևագույն մազեր կունենա , որ դեռ չի եկել , որին պիտի սիրենք :) .... Մենք կճամփորդենք երջանկության արահետներով երկար ու երբեք չենք հոգի ոչ ճանապարհից, որ արևից, ոչ ճանճերից , ոչ իրարից :).... Մենք կսիրենք.... Շատ կսիրենք..... :) <3

Դու, որ միշտ կիսում ես իմ խելառ մտքերը... :) Դու, որ անում ես աշխարհի ամենատափակ հումորները :D ....Դու , որ պարգևեցիր ամենառոմանտիկ օրերը :).... Դու, որ վառեցիր իմ մեջ ամենամեծ սիրո արևը :) ... Դու, որ ՄԻԱԿՆ ես  :) ... Դու , որ հրաշք ես :) ..... Դու իմ աշխարհի ամենալավ մարդն ես :)..... Սիրում եմ քեզ.... :) :) :)




2 Response to "Ամենալավ մարդը..... :)"

  1. maga says:
    16 марта 2012 г. в 12:49

    hoyakap er! ;)))))

  2. Knarch says:
    18 марта 2012 г. в 00:17

    :)))) ՈՒխայ .... ապրես Մագուլիկ .... :)

Отправить комментарий