Դե արիիիիի... :Ճ

Եթե տանը մաման ու քույրիկները անընդհատ վազվզում են , փոքրիկ ապերիկը :Դ ժամերն է հաշվում , տատիկը ձեռքերը կանթած անընդհատ դժգոհում է , պապան   ուսումնասիրում է "սիմֆոնիկ" բաները սեղանի ու միանգամից համ մանդարինի , համ բլինչիկի , համ իմ սիրած հավով սալատի :Դ հոտն է սաղ տնով, ուրեմն Նոր տարի է....
Ինձ համար ինքը սկսվում է 28-ից դեկտեմբերի ու հա էլ  Նոր տարի է ... :Դ  Բայց ես իրան զգում եմ հեեենց հիմա... Մնացել են ժամեր... Էլի պապան գմփցնելու է  շԱմպայնը , էլի երգելու է զոքանչի մասին ավանդական երգը  , շորհավորելու ենք ու  ժպտաաաաանք լիքը....Հետո վազելու եմ սենյակ ու զանգեմ ամենասիրելիիս... :Դ Երևի Ամանորի հրաշքը հենց ես է...  Ու եսպես համերաշխ ու ուրախ էլ անցնելու է ամբողջ տարին... :Ճ Բայց ինձ համար Ամանորը լիարժեք ուրախ կլինի , եթե առավոտը դեռ չբացված դուռը բացի մեր հարևան Դերո ձյաձյան ու բարի ժպիտով ասի . < Տարիդ շնավոր ՔինկուշիԳ ..> :ԴԴԴԴԴ....

2012ը դիմավորում եմ արցունքներով....Հրաժեշտ եմ տալու արդեն հարազատ դարձած 2011ին... Ես տարին անչափ սիրեցի ... Ես տարին ինձ նվիրեց  ամենաթանկը կյանքում ... Սերս...
Պարգևեց լիքը ժպիտներ ու ծիծաղ... Իրականացրեց երազանքներս.... Տվեց ինձ ընկերներիս... կիթառ էլ ունեցա, խունացած թերթով փաթաթած ծաղիկներ էլ , Տերյանից սիրածս տողերն էլ... Համո Սահյանի գրքերն էլ.... Ծովախոզուկ էլ ունեցա, որը իրականում թութակ է.. :Դ...Բոլորը...
Բարով գնաս , հարազատս....
Կյանքիս ամենաերջանիկ պահերը բերեցիր քեզ հետ..... Գնում ես... Բայց , կներես, հետ չեմ տալու ոչ մեկը..... Պահելու եմ ու հավատամ... Պահելու եմ , որ սիրեմ... Որ ժպիտս չվերջանա, ինչքան էլ  որ նվիրեմ.... Կարոտելու եմ քեզ .... Ու միիիշտ հիշեեմմմ.... Գնում ես?.... Ադիոս....
Արի 2012....
Քեզ համար  լիքը նոր երազանքներ կան պահված...Ավելի հասուն, բայց ոչ պակաս բարի... Պատրաստ ես???
Արի , որ հետդ կիսեմ հույզերս, որ պատմեմ բոլոր երազանքներս, որ կիսեմ ժպիտներս ու եռանդ ստանամ.... Որ գործեմ, բայց չհագենամ, որ այրվեմ  , որ ջերմություն տամ.... Որ սիրեմ, ապրեցնեմ , խենթանամ , որ պարեմ ....  Արի.... Շուտ արա... :Ճ


Հ.Գ. - Շնորհավոր Նոր տարի ..... Մարդավարի եղեք... :Դ