Ազգերը ջնջվում են միայն ինքնասպանությամբ……


1915.....

Յուրաքանչյուր  տարեթիվ  ինչ-որ մեկի սրտում որևէ  պատմության սկիզբ է կամ ավարտ…. 1915-ը   տարեթիվ է, որը համախմբում է մի ողջ ժողովուրդ, այն էլ հայերի նման  բարդ  ու  պառակտված …. Տարեթիվ է , որ գրված է  մեր դարավոր պատմության արյունոտ էջերից ամենաթացին…..Տարեթիվ, որ դրոշմված է  յուրաքանչյուր հայի սրտի կենտրոնում…
 Գարուն էր, ապրիլը…Բոլոր զանգերը տագնապով ահազանգում էին, բոլորը շփոթահար  այս ու այն կողմ էին վազվզում, մի մասը խալակորույս  գետն էր նետվում, ոմանք էլ իրենց ոտքով մահվան բերանն էին գնում,համատարած ողբ էր ու սուգ…..Եղեռն էր, Նախճիր, ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆ……….
Անցել են 96 երկար ու ձիգ տարիներ… Ամեն անգամ  նորից  լսելով ես դաժան պատմությունները  ուզում եմ մենանալ, ուզում եմ մտածել, ուզում եմ հասկանալ, թե ինչպես  կարող էր ՄԱՐԴԸ ՄԱՐԴՈՒ ՀԱՆԴԵՊ ՄԱՐԴ ՉԼԻՆԵԼ .Քայլում եմ մտքերով տարված ու մտածում `  եթե փորեի ոտքերիս տակի խոնավ հողը ,քաաաանի հայի անուն  կգտնեի, ու արյունս մի պահ սառում է երակներումս…Հաա , շատ ժամանակ է անցել, ժամանակը բուժել է բոլոր վերքերը, բաըց այս մեկի դեմ  անզոր է հաստատ…Անցել է ժամանակը , բայց  ՈՉ ՈՔ ՉԻ ՄՈՌԱՑՎԵԼ, ՈՉԻՆՉ ՉԻ ՄՈՌԱՑՎԵԼ…....
Եկել է  ժամը  շանթեր բեկելու…. Ղողանջեք զանգեր,  ղողանջեք բարձր,  ղողանջեք  հստակ ….  Եկել է  ժամը  ցավր հատուցելու….Մենք հայեր ենք, ու կապրենք ընդմիշտ, ինչքան էլ մեզ սպանեն, մենք առաջիններից ենք, հաաաաաաաաաա ,    մեզ  քչերն են սիրում, բայց մեր մասին  բոլորը  գիտեն,  ,բայց եթե ինչ-որ մեկը ցանկանա մեր արյունը ,թող իմանա `մենք պատրաստ ենք...Հայեր եղել ենք , կանք ու կմնանք, որտեղ էլ լինենք, ուր էլ որ գնանք......... ու մենք հիմա կապացուցենք թուրքերին,  որ իզուր են մի ժամանակ ձեռքերը արյունոտել, որովհետև ԱԶԳԵՐԸ  ՋՆՋՎՈՒՄ  ԵՆ ՄԻԱՅՆ ԻՆՔՆԱՍՊԱՆՈՒԹՅԱՄԲ…. 
Թուրքը եկավ ու կգնա, հայը  կա ու կմնաաաաաաաաաաաա…………..