Վերջապես Katarsis արեցի........


Էնքան հարցեր կան կյանքում մեզ տանջող….էնքան անհայտներ……էնքան ինչուներ…. Ոչ մի պատասխան….
Իսկ դու երբևէ խորհել ես  այն հարցի շուրջ ,թե ինչ է կյանքը???? Ինչ է զարմացար??? Հա հենց էլ կյանքը………….Այն կարճ ժամանակահատված է , որ երբեմն թվում է հավիտենություն, երբեմն այնքան կարճ …ակնթարթ ասես….Եվ այդ ընթացքում մեր ոտքերի տակ գլորում ենք մոլորակը, գլորելով նաև տարիներ, գլորելով հավիտենություն ավելի արագ …. Արագ….արագ…. փորձում ենք դանդաղեցնել քայլերը, բայց ավաղ ժամանակը զգացնել է տալիս իր ներկայությունը և ստիպում է քեզ շարունակել նույն տեմպով……Աչքերիդ առջև սահում է տարբեր կերպարներով լի մի խայտաբղետ աշխարհ… հետո այն դառնում է բեմահարթակ, լողացող ծանոթ և անծանոթ, սիրելի կամ հարազատ դեմքեր …հմ … կամ էլ ԴԵՊՔԵՐ….Յուրաքանչյուրը վարպետորեն խաղում է իրեն ի վերուստ տրված դերը….օօօօ դերասաննեեեեեեեր………………..Երբեմն ուզում ես պարզապես փակել աչքերդ ,չտեսնել ոչինչ և քեզ մղել առաջ  ` դեպի ազատություն, դեպի նպատակներ ու երազանքներ:
Երբեմն քայլերդ ակամա դանդաղում են, երբ փշալարերն են մխրճվում մարմինդ և կասեցնում քայլերդ… Ինչ է կանգ ես առնելու???? Իհարկե ոչ……. ԴՐԱ ՀԱՄԱՐ ԷԼ ԿՈՉՎՈՒՄ ԵՍ ՄԱՐԴ…..Կյանքն ունի դառը քաղցրություն: Երբ այնքան թեթև ես լինում , այնքան ազատ, այնքան երջանիկ, կյանքով լեցուն, որ նույնիսկ երջանկությունն էլ անտանելի է թվում, հենց այդ ժամանակ զգում ես ոտքերիդ տակ գլորվող մոլորակի ծանրությունը… Եվ այդ վայրկյանից ինքն է սկսում քեզ գլորել անհայտություն……
Կյանքի իմաստն ու հետաքրքրությունն էլ այն է, որ երբեք չգիտես , թե երբ և ինչպես է սցենարին ավարտ վերագրվելու. Դա նման է այն ալեհեր ծերունուն, որը , հետադարձ հայացք գցելով իր անցյալի վրա, դողդղացող ձեռքերով թերթում է իր կյանքի նոթատետրի վերջին խունացած էջը, որի ՍԵՎ ԹԵՐԹԻՆ ՄԵԿ ԲԱՌ Է ԳՐՎԱԾ….. միգուցե նա նույնիսկ չհասցրեց կարդալ……………………………

Օ իմ հավատարիմ բարեկամներ..........


"О чудесная кошка, дарованная навеки".
Надпись на обелиске в Небре,
древний Египет.

"У кого есть кошка, тот может не бояться одиночества".
Даниель Дефо

"Жизнь плюс кошка — это удивительное
сочетание, я клянусь вам!"
Райнер Мария Рильке


"Отношения между кошкой и человеком
намного ближе, чем они могут быть между двумя кошками".
Профессор Пауль Леихаузен

"Бог сотворил кошку для того, чтобы у человека был тигр, которого можно погладить".
Виктор Гюго

"Я гладил, я ласкал это податливое, гибкое животное, нежное словно шелк, мягкое, теплое, драгоценное и грозное".

Ги де Мопассан


"Домашний дух иль божество, 
Всех судит этот идол вещий.
И кажется, что наши вещи — 
Хозяйство личное его".
Шарль Бодлер

"А кот промежду ее с Сергеем трется, такой славный, серый, рослый да претолстющий-толстый ... и усы как у оброчного бургомистра".
Н. С.Лесков

"Но ведь кошка — это сам призрак, это сам демон, это сама осторожность и сама шутка".
Теодор Лессинг
"Чарующее пламя искрилось в прекрасных глазах цвета изумрудной травы, по мягким движениям острых ушек можно было догадаться, что добродетель в ней сочетается с умом, а по свитому в колечко хвосту — что ее чудесная грация неотделима от женской нежности".
Э.Т.А. Гофман


"Средь наших дней, 
и плоских и мещанских, 
Моей желанной — кошку назову".
К.Д. Бальмонт

"У лукоморья дуб зеленый;
Златая цепь на дубе том:
И днем, и ночью кот ученый 

Всё ходит по цепи кругом".
А.С. Пушкин
"Жеманный кот, на печке сидя,
Мурлыча, лапкой рыльце мыл:
То несомненный знак ей был,
Что едут гости".
А.С. Пушкин

Պաշտում եմ ձեզ ...... 




Գարուն , ասա գաղտնիքդ....


Օդում տարածվել է մի յուրահատուկ բույր` ԳԱՐՈՒՆ Է, ԳԱՐՈՒՆ , ԴՌՆԵՐԸ  ԲԱՑԵՔ…………..
Նորից գարուն, նոր կյանք, նոր հույզեր, նոր երազանքներ……. Ավարտվեց , ավարտվեց մի ձմեռ ևս `տանելով իր հետ հուշերի հերթական օրագիրը… Հաաաաա… Ինչքան գործեր  կան  կիսատ թողնված, ավարտված ու դեռ ավարտին սպասող…իսկ եթե ես գործի ծարավ եմ??? Էնքան ոգևորություն կա մեջս , որ նույնիսկ սկսում եմ վախենալ : <Իսկ եթե հանկարծ  պայթեմ??? Հմ??? >   Խառնաշփոոոոոոոոոոոոոոթթթ…………… 
Դուրս ես գալիս փողոց … Ամեն ինչ թարմ է, մաքուր : Քայլում ես երկար  ու չես նկատում  ոչ  մայթերի  աղբը, ոչ  հոգնած մարդկանց , ոչ շենքերի գորշությունը, ոչ էլ նույնիսկ պատերի տակ  ծռմռված քառթուներին , որ պատերի տամկությունից  իրենք էլ են խոնավացել ու խելքները մի տեսակ բորբոսնել են….
Ամեն ինչ մի տեսակ ուրիշ է, տարօրինակ, անհասկանալի…. Ամեն ինչի մեջ նոր թարմություն կա , ամեն ինչ  մի ուրիշ հոտ ունի ` ԳԱՐՆԱՆ ՀՈՏ……