Սևագիր.....

Ես էլ կանցնի
Արագ, վայրկենապես...
Կանցնի.........
Կմնամ մենակ ինքս ինձ հետ ես..
Ու կգան տխուր մտքեր,
Կթողնեն ցավոտ հետքեր...
Ես էլ կանցնի
Կդառնա օրը ավելի բարի
Ես էլ կանցնի
ՎԵՐՋԻՆ ՄՈՄԸ ԱՐՑՈՒՆՔԻՑ ԿԹՐՋՎԻ ՈՒ ԿՄԱՐԻ...
Ես էլ կանցնի
Կգոռամ  խենթի պես
Ես էլ կանցնի
Լաաաայն կժպտամ ես...
Չեմ նահանջի , կպայքարեմ մինչև վերջ
Ես էլ կանցնի
Կբացվի նոր լուսավոր էջ...
Ես էլ կանցնի
Արագ , վայրկենապես
Ու կհասկանամ ես վերջապես ,
Որ ԵՍ ԷԼ ԿԱՆՑՆԻ.......
Ու կանցնեմ ես....

...and she is buying the stairway to heaven....

Աղմուկից հազիվ  փրկված լռության մի պատառիկ ներխուժեց սիրտս  ու ակամայից աչքերս փակեցի...
Փոքրիկ լռությունը որոշ ժամանակ դիմացավ , բայց ի վերջո պայթեց ու անէացավ  լույսի մեջ....Ու հենց այս լույսն էլ  հավաքեց փշրված տիեզերքիս բեկորները ու արևներ վառվեցին....
Մի պահ մտքումս ամեն ինչ խառնվեց ..Ու .հոգիս ոռնալ ուզեց.... ԴԻՄԱՑԱԱԱԱԱԱ.......
Եսպես հաճախ է պատահում .... Զգում ես , որ սրտումդ արթնացելեն բոլոր զգացմունքներն ու ճզմում են իրար..Ես անգամ էլ զգացի ու մարմնովս սարսուռ անցավ...Բացվեց դուռը ու մտքերիս  ժապավենը ինձ ուղեկցեց ամպեից էլ վեր...Ենտեղ ամեն ինչ մաքուր է ու պարզ , ամեն ոք է մաքուր ու պարզ....Ենքան թեթև ես, մի պահ թվում է ` թե շունչդ պահես, կթռչես բաաաաարձր, բաաարձր...:Ճ Ենտեղ բոլոր երազանքներդ ոտքերիդ տակ են, ենտեղ բազմանպատակ ես, մենակ ուրախ նոտաներ են, մենակ լուսավոր ժպիտներ, ենտեղ ԵՍ ԵՐՋԱՆԻԿ ԵՄ ...
Աղմուկից հազիվ  փրկված լռության մի պատառիկ ներխուժեց սիրտս  ու ակամայից աչքերս ԲԱՑՎԵՑԻՆ... համատարած գորշություն, աննպատակ  դեմքեր, նույնիսկ ժպիտներն են ծամածռված... Ու էլի մտքերս խառնվեցին, մարմնովս սարսուռ անցավ...Երջանկությունս մի վայրկյանում ի դերև ելավ... Չէ, չեմ հանձնվելու....
                 Ու նա գնեց աստիճան դեպի երկինք........

Salut été, c'est encore moi......

Բարև ամառ, նորից ես եմ.....
Բարև արև ... Ենքան ջերմ ես..:Ճ
Բարև երկինք, որ կապույտ ես....
Բարև գետակ պաղ, պարզերես...

Բարև ամառ էլի  դու ես...
Բարև արև զգույշ չայրես....
Բարև ժպիտ, ինչ սիրուն  ես...
Բարև անցորդ... Հո տխուր չես????
Բարև փողոց , անտառ, պատեզ.....


Վերջապես ամառ.... Եկավ, եկավ ու բերեց  լույսը.... Լույս , որը ի զորու է հոգին երջանկության  բարձունքներին հասցնել ... Լույս , որով կօծվի գորշ իրականությունը, կցրի դեմքերի մշուշն ու նոր կյանք կտա....ԵՍ ՀԱՎԱՏՈՒՄ ԵՄ....
 Սիրում եմ ամառը`  բոլոր գույներով, բույրերով ու տրամադրություններով.... Սիրում եմ ամառը իր ողջ էությամբ, սիրում եմ  արևը, ամպերը նաև անձրևը....
Ուզում եմ  ես ամառը ոչ մի գրամ ջերմություն ու ոչ մի հատիկ ժպիտ չխնայի  բոլորի համար, ուզում եմ վերջապես եսքան անձրևներից հետո ծիածան տեսնենք....Ուզում եմ ժպտանք ու երջանկացնենք..... Բարի գալուստ ԱՄԱՌ......