Parapluie....


Մի փոքր լռելուց հետո աղջիկն ասաց.
- Բայց մենք տուն չունենք, որտե՞ղ ենք ապրելու...
Տղան ժպտաց ու պատասխանեց, որ ինքը հովանոց ունի, որ այն բոլորովին նոր է և կբացվի, եթե սեղմես կոճակը... Ասաց նաև, որ հովանոցը հիանալի տուն է՝ երկուսին շատ հարմար...Ճիշտ է, այդ տունը պատեր չունի, բայց դրա փոխարեն եթե ձեռքդ մեկնես, հեշտությամբ կարող ես իմանալ, թե ինչ եղանակ է դրսում... Տուն-հովանոցով կարելի է ճամփորդել, ունկնդրել անձրևին ու նաև…
Ու աղջիկը չհարցրեց նաև ի՞նչ... Աղջիկը պարզապես գնաց ուրիշի մոտ, որովհետև այդ ուրիշը հարմարավետ բնակարան ուներ, թեև հովանոց չկար նրանց տանը... Ինչների՞ն էր պետք... Մարդը երկու տան կարիք չունի...
Հիմա շատ տարիներ հետո, աղջիկը վերջապես հասկացել է, թե ինչ հրաշալի հովանոց է կորցրել... Դա մի փոքրիկ պարաշյուտ էր, որից բռնելով կարելի էր թռչել հատկապես անձրևոտ օրերին…
Եվ աղջիկն արդեն թախծում էր իր երեքսենյականոց բնակարանում, որովհետև որքան մեծ է բնակարանը, այնքան հետու են իրարից այնտեղ ապրողները... Ու երբ անձրև է գալիս, աղջիկն ուզում է պատուհանից դուրս նետվել` հովանոցը գտնելու հույսով... Բայց մի՞թե 15-րդ հարկից կարող ես գտնել հենց քո հովանոցը...
 Եվ անգամ եթե կարողանաս գտնել, ի՞նչ իմանաս՝ աշխատում է արդյոք վերելակն այսօր, թե ոչ…
                                                                                                     

                                                                                  Լեոնիդ Ենգիբարյան

Stop....

Ինձ արդեն թվում էր` գարունը չի գալու....

Արև կաաաա..... Արդեն լիքը արև կա... Արև , հասկանում ես ? Լիքը տաք կա, լիքը ...ու լիքը լազված " ես " :Դ Լիքը անելու բան կա ...Լիքը մտածելու.....
Լիքը գրելու նյութ կա, լիքը խոսալու...Լիքը , շատ ծաղիկ կա քնած, ու լիքը արթնացնող ուժ... Լիքը չգծած պլաններ ու լիքը չտեսած "թազա" բան :Ճ... Լիքը սովորելու բան կա ... Լիքը կիրառելու ... Լիքը, լիքը, լիքը  հասկնալու փորձ կա ու հլը  լիքը գոհ դեմք :Ճ Լիքը թաց մայթեր կան ու լիքը "ճփփացնող" խելառ երեխեք... Լիքը ճամփա ընկած տաք անձրևներ ու լիքը ռոմանտիկ հոգիներ...Լիքը անքուն , երազանքախառը գիշերներ ...Լիքը ընկնող աստղ ....Լիքը թաքուն երազանք ...Լիքը թաքուն ժպիտ...Լիքը կարմրած այտեր.....Լիքը գույն ... Լիքը էներգիա կա... Լիքը ուժ... Լիքը սեր.... Լիքը ծիծաղ կա չծնված, լիքը արցունք , լիքը հույս , լիքը լույս.....





Ու լիքը նոր , դուդ ու խելառ միտք :) ....Ուշ եկած գարուն կա...Լիիիքը բարև,  Գարուն .... 











Ամենալավ մարդը..... :)



-Ու՞մ ես սիրում ամենից շատ...
 -Մորս...
 -Հետո՞...
-Նրան , որ դեռ  չի եկել, որին պիտի սիրեմ...
-Հետո՞...
-Աշխարհի ամենալավ մարդուն....



ԱշխարհիՍ ամենալավ մարդուն ես հանդիպեցի  աշնանային շատ գունավոր ու տաք մի առավոտ , 19 ամիս առաջ... Ու այնքան էլ շատ ժամանակ չպահանջվեց եդքանը հասկանալու համար ... Եկավ... Ու լուսինս դարձավ ավելի պայծառ քան կինոյում էր, ու արևս դարձավ ավելի բորբ քան պատկերացնում են գիտնականները, ու կյանքս դարձավ դրախտ , ուր անգամ չի եղել առաջին մարդը.... Ու օգնեց ...նույնիսկ  երբ ես բոլորովին էլ օգնություն չխնդրեցի ... Բռնեց ձեռքս ու սրբեց վերքերս.... Մնաց...Բացատրեց... Սպիացրեց... Մաքրեց....Ուժ տվեց, կամք ու ՍԵՐ... Շատ սեր ... Ո՞վ է Շեքսպիրը ...Կներեք....


Ու մենք լիքը օղակներ կփչենք դեռ, կնկարենք ամենագունավոր երկինքը մեր օդապարուկին ու կթռցնենք ամենախելառ քամու հետ ու կժպտանք ամենամեծ ժպիտով :)....Մենք կապրենք մեր փոքրիկ հեքիաթի մեջ ու կմնանք ամենահաշտ Յոժիկն ու Մեդվեժոնըկը , ամենաԴՈՒԴ Դդումն ու Բլդը :)....Մենք ընթրիքին կբավարարվենք ինտելեկտուալ հարցեր կարդալով ու չենք կշտանա հաճախ. :)...Մենք թիթեռ էլ կբռնենք ծակված ցանցով ու ծովախոզուկ կունենանք թմբլիկ :)... Մենք մեր սիրած  անկյունում մեր ամենասիրած ֆուտբոլային թիմի լիքը շարֆեր կշարենք ու լիքը գնդակներ կունենաք դրանց տակ...:) Մենք բարձեր չենք ունենա նորմալ, որովհետև սիրում ենք բարձակռիվ ու չենք հանձնվի երբեք :)....Մենք կպառկենք խոնավ հողին երեկոյան ու աստղերին նայելիս մրջյունի բաժին կդառնանք, մենք չենք տրտնջա, կծիծաղենք :)... Կսիրենք իրար, ինչպես ոչ ոք երբեք չգրեց ու ոչ էլ տեսավ ;)...Հետո....Մի քիչ էլ ու ....Ու մենք կունենանք ամենաառեղծվածային ու ամենասիրուն ազգանունը :) ... Մենք կսպասենք նրան , որ արևագույն մազեր կունենա , որ դեռ չի եկել , որին պիտի սիրենք :) .... Մենք կճամփորդենք երջանկության արահետներով երկար ու երբեք չենք հոգի ոչ ճանապարհից, որ արևից, ոչ ճանճերից , ոչ իրարից :).... Մենք կսիրենք.... Շատ կսիրենք..... :) <3

Դու, որ միշտ կիսում ես իմ խելառ մտքերը... :) Դու, որ անում ես աշխարհի ամենատափակ հումորները :D ....Դու , որ պարգևեցիր ամենառոմանտիկ օրերը :).... Դու, որ վառեցիր իմ մեջ ամենամեծ սիրո արևը :) ... Դու, որ ՄԻԱԿՆ ես  :) ... Դու , որ հրաշք ես :) ..... Դու իմ աշխարհի ամենալավ մարդն ես :)..... Սիրում եմ քեզ.... :) :) :)




Իմ ստատուսը վերջում...


оин не жалуется и ни о чем не сожалеет. точка.


 Ահա եսպիսի ամենասովորական ֆեյսբուքյան ստատուս մի օր  տակնուվրա արեց ներսս ու փոխեց իմ կյանքը ...



Կյանքը պայքար է , իսկ մենք նրա զինվորները ....
Ու մենք բոլորս էլ առաջանալու պահից սկսած ներքաշվում ենք ես բավականին վտանգավոր  կռվի մեջ ու իրար միս ենք ուտում մի բուռ կյանք կողոպտելու ու նրա մեջ գոյատևելու համար....Ինչևէ..... Բոլորս էլ ուժեղ ենք...
 Երբեմն գալիս է մի պահ, երբ բոլոր ճանապարհները առջևում փակ են թվում ու ակամա թաղում ես զենքերդ...Ավելի խորը, ավելի հեռու...  մի տեսակ ափսոսում ես ետքան ուժ ու ժամանակ գործի մեջ մաշելու համար ու բացում ես բողոքի սնդուկը ...Հետո ...Սեղմում ես կյանքիդ անջատիչը ու բացարձակ անտարբերության մեջ սկսում ես սողալ ...Սողալ.... սո-ղալ......... Եղել են դեպքեր... Բայց ես այլևս չեմ տրտնջա ու ոչ էլ կբողոքեմ... Ես զինվոր եմ ու իմ զենքն իմ սերն է, հավատս...
Քանի-քանի անգամ եմ ավելի փոքր տարիքում ինքս ինձ համոզել , որովհետև ես առհասարակ ինքս ինձ քիչ բան եմ խոստանում, որ երկուշաբթիից սկսելու եմ մարզանք անել ամեն առավոտ կամ ռեժիմով սնվել :Ճ...Տարբեր...:Դ պՌոբլեմ էր, ինչ խոսք.... Տարիները ջնջվեցին իմ սեփական ռետինով , բայց դե սովորություն էր, մնաց... Չէ... Արի ճիշտն ասեմ...  Արդարացում էր ավելի շատ ու հեշտ  ինքնախաբման :Ճ միջոց..... Չկա...
 Ես գտա իմ մեջ ահագին էլ ուժեղ մի զինվոր ու չեմ հանձնվելու ... Փակ ճանապարհներ չկան ...Ուղղակի կան անհամարձակ ճամփորդներ.... :)

Հ.Գ. - Գտիր քո մեջ քո զինվորին ու  գնա առաջ.... Պատվով ավարտիր սկսածդ պայքարը... Առաջ... ;)

Մեծը.....Արթուր Մեսչյան....

-Տաղանդավոր մարդիկ տաղանդավոր են ամեն ինչում..... Ու վերջակետ  :   ...


 Ճարտարապետ, երաժիշտ , երգահան, երգիչ ..... ամենակարևորը` արտակարգ մարդ ու պարզապես քայլող ինտելեկտ....
1949 թ. այս օրը տարբերվել է մյուս օրերից հաստատ... մի տեսակ ավելի շատ լույս, ավելի մաքոււււր , ավելի բարի , մի տեսակ .... տարօրինակ ... Չէր կարող ուղղակի ես օրը լինել սովորական... Չէր կարող... Որովհետև օրվա տերը սովորական չէր....
Արթուր Մեսչյան.....
ՄԱՐԴ.....
Ու ով դեռ չի հավատում հրաշքների?
Շնորհավոր ծնունդդ մաեստրո.... Հարատև լինես երգերիդ պես...