Իմ ստատուսը վերջում...


оин не жалуется и ни о чем не сожалеет. точка.


 Ահա եսպիսի ամենասովորական ֆեյսբուքյան ստատուս մի օր  տակնուվրա արեց ներսս ու փոխեց իմ կյանքը ...



Կյանքը պայքար է , իսկ մենք նրա զինվորները ....
Ու մենք բոլորս էլ առաջանալու պահից սկսած ներքաշվում ենք ես բավականին վտանգավոր  կռվի մեջ ու իրար միս ենք ուտում մի բուռ կյանք կողոպտելու ու նրա մեջ գոյատևելու համար....Ինչևէ..... Բոլորս էլ ուժեղ ենք...
 Երբեմն գալիս է մի պահ, երբ բոլոր ճանապարհները առջևում փակ են թվում ու ակամա թաղում ես զենքերդ...Ավելի խորը, ավելի հեռու...  մի տեսակ ափսոսում ես ետքան ուժ ու ժամանակ գործի մեջ մաշելու համար ու բացում ես բողոքի սնդուկը ...Հետո ...Սեղմում ես կյանքիդ անջատիչը ու բացարձակ անտարբերության մեջ սկսում ես սողալ ...Սողալ.... սո-ղալ......... Եղել են դեպքեր... Բայց ես այլևս չեմ տրտնջա ու ոչ էլ կբողոքեմ... Ես զինվոր եմ ու իմ զենքն իմ սերն է, հավատս...
Քանի-քանի անգամ եմ ավելի փոքր տարիքում ինքս ինձ համոզել , որովհետև ես առհասարակ ինքս ինձ քիչ բան եմ խոստանում, որ երկուշաբթիից սկսելու եմ մարզանք անել ամեն առավոտ կամ ռեժիմով սնվել :Ճ...Տարբեր...:Դ պՌոբլեմ էր, ինչ խոսք.... Տարիները ջնջվեցին իմ սեփական ռետինով , բայց դե սովորություն էր, մնաց... Չէ... Արի ճիշտն ասեմ...  Արդարացում էր ավելի շատ ու հեշտ  ինքնախաբման :Ճ միջոց..... Չկա...
 Ես գտա իմ մեջ ահագին էլ ուժեղ մի զինվոր ու չեմ հանձնվելու ... Փակ ճանապարհներ չկան ...Ուղղակի կան անհամարձակ ճամփորդներ.... :)

Հ.Գ. - Գտիր քո մեջ քո զինվորին ու  գնա առաջ.... Պատվով ավարտիր սկսածդ պայքարը... Առաջ... ;)

0 Response to "Իմ ստատուսը վերջում..."

Отправить комментарий