Parapluie....


Մի փոքր լռելուց հետո աղջիկն ասաց.
- Բայց մենք տուն չունենք, որտե՞ղ ենք ապրելու...
Տղան ժպտաց ու պատասխանեց, որ ինքը հովանոց ունի, որ այն բոլորովին նոր է և կբացվի, եթե սեղմես կոճակը... Ասաց նաև, որ հովանոցը հիանալի տուն է՝ երկուսին շատ հարմար...Ճիշտ է, այդ տունը պատեր չունի, բայց դրա փոխարեն եթե ձեռքդ մեկնես, հեշտությամբ կարող ես իմանալ, թե ինչ եղանակ է դրսում... Տուն-հովանոցով կարելի է ճամփորդել, ունկնդրել անձրևին ու նաև…
Ու աղջիկը չհարցրեց նաև ի՞նչ... Աղջիկը պարզապես գնաց ուրիշի մոտ, որովհետև այդ ուրիշը հարմարավետ բնակարան ուներ, թեև հովանոց չկար նրանց տանը... Ինչների՞ն էր պետք... Մարդը երկու տան կարիք չունի...
Հիմա շատ տարիներ հետո, աղջիկը վերջապես հասկացել է, թե ինչ հրաշալի հովանոց է կորցրել... Դա մի փոքրիկ պարաշյուտ էր, որից բռնելով կարելի էր թռչել հատկապես անձրևոտ օրերին…
Եվ աղջիկն արդեն թախծում էր իր երեքսենյականոց բնակարանում, որովհետև որքան մեծ է բնակարանը, այնքան հետու են իրարից այնտեղ ապրողները... Ու երբ անձրև է գալիս, աղջիկն ուզում է պատուհանից դուրս նետվել` հովանոցը գտնելու հույսով... Բայց մի՞թե 15-րդ հարկից կարող ես գտնել հենց քո հովանոցը...
 Եվ անգամ եթե կարողանաս գտնել, ի՞նչ իմանաս՝ աշխատում է արդյոք վերելակն այսօր, թե ոչ…
                                                                                                     

                                                                                  Լեոնիդ Ենգիբարյան

0 Response to "Parapluie...."

Отправить комментарий