ԴեՊտեմբերի մասին... :D

Սկզբից երևի պետք էր գրել `
Ձմեռս եկավ , վերջապես , ջան... Ձյան հոտ, սառույցի համ , եսիմինչ... Բայց հլը մի պահ ես մոռանանք ..."Թույն" բան անցավ գլխովս :D 
ԴեԿտեմբեր... Բայց ինչու ոչ սեԿտեմբեր այդ դեպքում , կամ ավելի սիրուն` դեՊտեմբեր.. Ու վապշե ...Ով որոշեց իմ փոխարեն իմ ամսի անունը? Տարօրնակ բառեր կան երկրիս երեսին ..ՄՄՄ դաաա....Զրո էլի :D 
Եսքան մի բան են միլիարդավոր մտքերից , որոնք անամոթաբար անցնում են գլխովս ու շնորհակալ լինելու փոխարեն մեկ-մեկ  էլ ծաԳում ....
Իսկ այ հիմա ձյան հոտ ու սառույցի համ զգացի... Հաստ-հաստ ու փափուկ շորերի մեջ "ընկղմված" հևախառը վիճակներ , թավալգլոր , ես կասեի `գլուխկոնԾի :) ... Ամեն առավոտ բղախառը լսարանի  նկարապատ լուսամուտից երևի թե հանդիպում երազող աչքեր ... Ձյան հոտ.. Խենթանալու աստիճան ուժեղ ձյան հոտ ու մի տեսակ ուրախ կարոտ դեպի 120 սառած կիլոմետր այն կողմ ... Կներեք արտահայտությանս ` " ԿատոԿ " :D , ութախառը վիճակներ մի քանի րոպե երկուսով , իսկ հետո գժված պրոֆ զույգ.. :)  Գլխարկ-շարֆի տակից կարճատեսին ոչ հասու ,մի կերպ երևացող կարմիր թշեր .. Ու հետո կանաչ թեյի տատանվող ԲՈւՂ ... Վերջում էլ գունավոր լույսեր , խելառ նվերներ , ԲՈւԴ ու սալյուտ ..:D Ու ես անգամ ուրիշ երազանք... ԴեՊտեմբերս Արիզոնայում ծախսելու մասին...
Սովետական մեքենայի շարժիչի գույն ծիծաղ , որ երբեք չի կտրվելու...
                                                                   Երջանկության սարսուռ... Սըսըսըս...:)

Բարև դեՊտեմբեր :) ... Կարմրած քիթդ վեր :) oրինակ :D Եսիմ.. 

0 Response to "ԴեՊտեմբերի մասին... :D"

Отправить комментарий