Թույլ տվեք ` ես չգրեմ..

Ես գաղտնիքն եմ առողջության ու երջանկության:Ես ներշնչանքն եմ երիտասարդության և սփոփանքը ծերության:Ես միշտ մատչելի եմ: Ես անպարտելի եմ և հավերժական:Ես հակաթույնն եմ հանցագործության, աղքատության, վախի ու դաժանության:Ես հաղթողն եմ հիվանդության, բռնակալության և հուսահատության:Ես ապաքինողն եմ ատելության, մեղքի և անարդարության:Ես ընկերն եմ ճշմարտության և արդարացիության:Ես դարմանն եմ աշխարհի կարիքների, պատերազմների ու վշտերի:Ես առաջնորդն եմ քարոզիչների, մարգարեների ու գրողների:Ես արարիչն եմ վեհ երաժշտության, նկարների ու ճարտարապետության:Ես ծառան եմ հավատի, ողորմածության և կարեկցության:Ես իրագործումն եմ օրենքի:Ես ամենամեծ ուժն եմ աշխարհի: Ես սերն եմ:




























 Չեմ սիրում ասված խոսքեր ու մանավանդ ոչ իմը.. Բայց , ներողություն իհարկե, այս անգամ ես լվանում եմ իմ իսկ  սկզբունքը արևավարդագույն ափով... Իմ սիրո նշանն է երևի... 
Խզբզեցի բոլոր այն թղթերը ու իրերի տարբեր ծայրերը , որոնց վրա հնարավոր է թեկուզ  մի բառ տեղավորել .. Կարեցի , պատռեցի, ներկեցի .. Երևի ստացվեց .. Չնայած ես դեռ դուրս չեմ ժայթեցրել մեջիս խելառ հույզերը , դողերն ու նաև Սերս, բայց դեռ ժամանակս սողում է ... Վազիր ու կարդա հետագիծը, թե կուզես... Կյանքիդ քարտեզը տարբեր գույնի գետեր կունենա , բայց բոլորս հաստատ միավորվելու է կարմիրով. ՍԵՐՆ Է.... Ուրեմն մինչև իմ բլոգ ահագին ճանապարհ   քարշ տված ես մի քանի ՀԶՈՐ տողերը հաստատ պետք է հիշել...
Անշշուկ փակիր աչքերդ ու DO IT ...
Սեր դարձեեեեեեեեքքքքքք.....:)
Իսկ ես, ի դեպ, եսօր ստացա աշխարհի ամենախենթ ու համով խոստովանությունը , որը գուցե սառը ջուր թվա մի պահ.
-Քերոբուհիիիի? սիրըմ եմ քեզի, իմ թագավոր սիրած...
 :D 
Դու հաստատ հիմա կծիծաղես , բայց  ինձ էլ ոչինչ ուրիշ պետք չէ....Ես բառերից հետո  երևի մնում է փշաքաղվեմ , ժպտամ , հավաքեմ աշխարհիս համարը ու գոռամ մարդկանց ականջներին.
-Բարև , ես սերն եմ .... :) 
Սեր դարձեք.....

Հ.Գ. - Շնորհավոր Սուրբ Սարգիս... ;)

0 Response to "Թույլ տվեք ` ես չգրեմ.."

Отправить комментарий