Խելքից դուրս...

Մոխրի հոտ.. Պաղ ... Ես տոթին իսկական երանություն..
Հին ու հավես դող բերող խելլլաաաառ երգերի բաց դարակ .... Քաղցր փոշու քուլա...  Գիժ..
Զգացմունքներս գունավոր են դարձել... Կարմիր ալիք կա ներսս... Կարմիր շրշյուն... Անշարժ հեղափոխություն ու մուգ անգույն դրոշներ ...
Վարդագույն հույզեր , սիրո կարկուտ ու երջանկության փոթորիկ... "Չարաճճի ակնարկ"...
Դուրս վազեմ գոռալով , խելառ պարելով ու թող ձյուն գա ... Կվազեմ ...Մեր հին տան բակի կիսամրոտ լամպի տակ կքարանամ... Հիշողությունները կբոլորեն ինձ դանդաղ քայլերով ու լուռ ...Կհալվեմ փաթիլների պես... Դանդալոշ մի ալիք, ես անգամ ուրիշ գույն , չեմ տեսնի .. Բայց կգա... Ու դուդ-դուդ մի լուսին կախ կնկնի ամպերից , խելոք կպսպղա... Առաջվա նման կշպրտվեմ 100 տարվա նստարանին .. ձյուն կլինի , ափսոս , աստղերը չեն երևա... Ու կգծեմ մտքում "Դդումի" համաստեղությունը ու պոչին կշողան քո խենթ առկայծող աչքերը.... Հարբած եմ....

0 Response to "Խելքից դուրս..."

Отправить комментарий