Գնա ու մի սայթաքիր...

Հետաքրքիր օրինաչափություններ ունի կյանքը... Երբ երկար ես սպասում , երբ անհանգստանում ես ու լարվում , ժամերը դանդաղ են անցնում,նույնիսկ օրերը..Ժամը տարի է թվում, օրը` դար.. Բայց երբ գալիս է մի օր ու չես սպասում, ամիսները օրերի պես արագ են թռչում ..Թեթև ու աննշմար...Անցածը թվում է ակնթարթ, որը թեթև գալիս է ու թեթև էլ գնում, թվում է երազ ու հաճախ չես էլ հավատում, թե եղել են դժվարություններ, տագնապ,սպսում..Եղել են ու չկան...Եղել են ու անցել...Պարզապես չեն եղել..Չեն եղել ու վերջ...
Անցածը բուժում է..Անցածը ջնջում է :Անցածին մարդ նայում է սթափ....
Այսօր մի պահ հետ եմ նայում: Քիչ ճանապարհ չեմ թողել իմ հետևում... ՏԱՍՆՅՈԹ ՏԱՐԻ...Այո. իմ անցածը ոչ թե երկար մի ճանապարհ է,տասնյոթ տարի,այլ տասնյոթ ակնթարթ..

Աչքդ բացում ես , փակում, յոթ տարեկան ես: Դպրոց, ընկերներ , ուսուցիչներ..Փակում ես ,բացում, տասնյոթ տարեկան ես...Ավարտել ես դպրոցը, ուսանող ես արդեն.. Դպրոցն իր տասը տարիներով քեզ այնքան է մոտեցրել իրեն, որ թվում է կյանքը դպրոցով սկսվել է, դպրոցով էլ կավարտվի, Բայց պատահում է, որ մեկ օրն էլ է մարդուն ընտելացնում իր նոր շրջապատին, ուր դասարանը լսարան է կոչվում, աշակերտը ` ուսանող, ուսուցիչը ` դասախոս և այդ բոլորը միասին` ՀՊՏՀ Գյումրու մասնաճյուղ.... Արդեն երկրորդ կուրս, ....Տարիներս անցան ակնթարթի պես... 

2 Response to "Գնա ու մի սայթաքիր..."

  1. Elis Ginetsyan says:
    9 сентября 2011 г. в 11:21

    indz shat dur ekav!hogerharazat er ayn arumov,vor nerka orerum mtorman shat mec kcik e im nerarshxarhum(((te ur e trchum ...JAMANAK@

  2. Knarch says:
    9 сентября 2011 г. в 11:22

    merci El jan..:)

Отправить комментарий