Отчет.

Մոծակի պես...
Խժռեց վերջին կաթիլ հանգիստս...
ԱՄԵՆԱՍՊԱՌ եմ..
-Ամառս:
Կապտամոխրադեղնոտ աչքերիս մեջ գրքի թերթեր են .. Չկա գույն.. Ռետրո էֆեկտ..Կարմիր գույնով  դաջված նոր "անուն". Սենկևիչ...
Հետո նոտաներ .. չծնված իմ զգացմունքի թրթռումից , չսնված իմ մտքերով ու չշողացող իմ արցունքից..  Չ իմ նոտաներ , Չ իմ ստեղծած , Չ իմ երազանքից, Չ իմ նվագած, Չ իմ կիթառի... 
Լեփ-լեցուն մի շիշ թունդ հիշողություններ... Լղոզված մի քանի անուն .. ու մեկ էլ , որ թեյով խփել չի կարելի, թեյի մեջ շաքար կա... :Ճ թեթև գլխապտույտ... Արևագալ, արևամուՏ..
ՈւՈւՀ , թե TOT  ?
  կամ կյանքի մի քանի խրատական էջ, որոնք նախորոք պատռված էին.. Նոր հարազատ դեմք.. 
Փախլավայի հոտ..
Տոթ... 
Անքուն ,անհամ,  անկյալ լիքը գիշեր..
Ահռելի սիրո ահագին հուշեր..
Փայտե հաշվիչով , ուղեղն անջատած, գլխից դուրս հաշիվ.. Թարմ օդ, 
Բթացնող կարոտ...
Ինչ-որ աբսուրդ ոՃ ... 
Հեղաշրջող "Ոչ"...

Գտնելու , կորցնելու , դառնալու , փոխվելու  , սկսելու , տանելու , հասնելու , պարզելու  սԸղոցակռիվ... 

Գուցե հաղթանակ? 
...

Մոծակի պես...
Խժռեց վերջին կաթիլ հանգիստս...
ԱՄԵՆԱՍՊԱՌ եմ..
-Ամառս:

0 Response to "Отчет."

Отправить комментарий