Վ.Պ.

 Ենպիսի զգացողություն է մոտս, որ սպառել եմ ինձ ...  որտեղ.. երբ.. կամ ինչպես.. ??? Նույնիսկ մտածելու հավես չկա...
Իսկ քննաշրջանը ձգվում է ու ձգվում... Դասախոսությունները  ամոթխած նայում են աչքերիս մեջ , գրքերս  տխրել են  ու էջերն էլ խունացել,  գրիչս ուր որ է կարտասվի, ես էլ կմիանամ... Բայց իրոք... Հավես չկա...  Իրավունք էլ չունեմ հավես չունենալու, գիտեմ... Սսսսս...
17-րդ տարիս բազմակետեր ունի դեռ, իսկ ես ինձ զգում եմ 17 անգամ 17 տարի ապրածի պես...Ինչ-որ տխուր մի ձեռք  բռնել է ձեռքիցս ..Սառն է... Լուռ..

Չեղավ, օրիորդ...Չէ...
 Կվերցնեմ նոթատետրս ու կիսապառկած կարտագրեմ Վարդգես Պետրոսյանից մի քանի տող...Բայց ձեռքս չի պոկվում տխուրից... Ու ես Մի ձեռքով վերցնում եմ գիրքը, փոխում եմ էջանիշն  ու առաջին փորձից գտնում արտագրելու տողեր.
 < Բայց հոգում ինչ-որ բան է վերջացել , որ անուն չունի  և դրա համար էլ անհնար է վերադարձնելը ...Բայց ինչպես ասեր այս ամենը նրան , որ անզուսպ մտերմությամբ մեկնել էր ձեռքը  մեխակները  վերցնելու....
 ...Հետո նրանք խոսեցին այն մասին,  որ ցերեկները քաղաքում շնչել անգամ հնարավոր չէ, իսկ գիշերները զով է, հաճելի... Ու բաժանվեցին....>...
Ու ես թեթևացած ու նոր ուժերով վերադառնում եմ ... Ուղեղումս` միայն դասախոսություններ ու գրքերս ` արդեն փայլուն էջերով....

0 Response to "Վ.Պ."

Отправить комментарий