Miss you...:(

















Բլրի  գլխին  մի  ծառ  կա ` չորացած ,  մաշված,  հոգնած  մի  ծառ ,որը  տարիներ շարունակ  մեն-մենակ  կանգնած  է  այնտեղ `  բլրի  գլխին  , լուռ  ու  հլու  նայում  է հեռուն , նայում  համբերող ,  աննինջ  հայացքով , ասես  սպասում  է  մեկին ,  սպասում… Ես  էլ  նրա  նման… Կանգնել  եմ  մեն-մենակ  ու  սպասում  եմ , սպասում… Կարոտը  ու սպասումը  ցավեցնում  են  սիրտս ,  ստիպում   սպասել … Նրանք  ընկերացել  են  ինձ , հարազատ  դարձել  ու ամենուր  ուղեկցում  են … Ես  էլ  սպասում  եմ  `  համբերությամբ  ու  համառությամբ … Կարոտս  կապույտ  գույն  ունի ` երկնքի  պես  ու  երկնքի  պես  էլ անսկիզբ  ու  անվերջ  է…  Սպասումս  աստղածաղկի  բույրն  ունի  ու  նրա  նման  էլ համառ  ու  անթառամ  է…  Նայում  եմ  շուրջս . ամեն  ինչ  նույնն  է,  ոչինչ  չի փոխվել . երկինքը ,  արևը ,  տունը ,  ընկերները ,  ճամփան… Բայց   շուրջս  մի  տեսակ դատարկություն է ,աշխարհը  քարանձավի  նման  մռայլ  ու  անհրապույր  է  դարձել ..Իսկ սրտումս  միայն  կարոտ ,  կարոտի  ահագնացող թրթիռ…Ուրիշ զգացում չկա…Միայն թե սպասեմ,  միայն թե դիմանամ…



0 Response to "Miss you...:("

Отправить комментарий