Վերջ բան :D

Ահագին նեգատիվ քիթմռութի արտահայտությամբ եսօր տուն եկա ու ոչ էլ մտածեցի , որ ուրիշ ձև էլ կա...
Կա....
Նույն դեմքով  էլ դուրս եկա տանից ու ով կմտածեր...Ես հազիվ զսպեցի իրար խառնված լիքը էմոցիաներ...
Եղբայրս, ով արդեն 11 տարեկան է, կիսալաց աչքերով փորձում էր փրկել փոքրիկ մկնիկին իմ 9 միանման կատուների ճանկերից , ու մինչ ես կհասկանայի ինչ է կատարվում , մկնիկը արդեն փրկված էր... Փոքրիկ ձեռքերով հերոսս զգուշությամբ մկնիկին դրեց ՎԵԴՌՈյի մեջ ու ինձ կարգադրեց շեղել կատուներին :Դ Իսկ ինքը արդեն վիրավոր արարածին տարավ ու մի խելոք տեղ բաց թողեց .. Չնայած մկնիկը պառկել էր մեջքի վրա ու բերանը բաց , բայց եղբայրս մեծ հույս ուներ , որ մուկն  ուղղակի ձևացնում է ..Հետո մի փտած փայտ ձեռքին պահակ կանգնեց :Դ Գուցե չհավատաք , բայց սա կինո չէ :Դ մի քանի րոպե հետո մեր մկնիկը բացեց աչքերը ու փախավ...Երևի ավելի երջանիկ ժպիտ ես կյանքում չէի տեսել ...
Եսօր ես հասկացա , որ կյանքը ՎԵՐՋ բան է... Ու քանի հլը եսպիսի հերոսներ կան ,. ամեն ինչ կորած չէ....
 Ես պարզապես ապուշ եմ կտրել :D Յուհհհհու :D.....