:) ... ես փոքրիկ աշխարհում էլ են ապրում Խավարն ու Լույսը , որոնց անվերջանալի կոկորդկրծոցին սովոր են դարձել շատերը...Բայց եստեղ ավելի շատ ԱՐԵՎ կա... :)
... ուրախություն կա, հաճախ հաղթական ցնծություն... տխրությունը անձրևոտ է մի տեսակ , բայց ոչ երբեք ձանձրալի ու գորշ... Սերը թափանցիկ է , մաքուր... իսկ երգը նկար է...
Այստեղ են աշխարհի բոլոր գանձերն ու բոլոր ծովահենները, տաղանդներն ու ԼԱՎ ՄՏՔԵՐԸ բոլոր.... սենսաՆցիոն :Դ բոլոր սպանությունները , դդմիկներ աճեցնողի ցուցմունքները... հարյուր տարվա մենություն կա, ապրած և չապրած տարիներ....Այսքանից հետո արի ու հետ մի նայիր զայրացած ...ինչևէ... Առաջ գնամ ...
Իմ աշխարհն է... ու իմ գրքերը.... ստորագրությամբ.. :)
Ես էլ երևի ինչ-որ գրքից մի հատված եմ... Գիրք, որը կարդալու ունակ է միայն ՄԵԿԸ... Ափսոս , բայց այդ մեկն էլ կարդալ չի սիրում...ինչևէ...
Ու ես կրկին վերադառնում եմ իմ փոքրիկ աշխարհ, ուր երբեք ոչ մի կենդանի շունչ ոտք չի դրել , ու ինձնից բացի ոչ մի մահկանացու երբեք չի պտտելու բանալին.... Իսկ դու ? ... Դու ինձ համար անմահ ես.... <3...
6 марта 2013 г. в 10:56
Բոլոր հետաքրքրիր իրադարձությունները փակ դռների հետևում են կատարվում: Թող այն գիրքը, որի հերոսուհին դու ես, երբեք չտեսնի թեկուզ մի փոքր փուշու հատիկ, թեկուզև չկարդան բայց պահպանեն սուրբ մասունքի պես:
Ապրես...
7 марта 2013 г. в 07:46
Վաաաաախխխ , շնորհակալ եմ Ան ջան ... Շատ կարևոր էր կարծիքդ իմ փոքրիկ մտքերի մասին..Գիտես..:Ր