Բլրի գլխին մի ծառ կա ` չորացած , մաշված, հոգնած մի ծառ ,որը տարիներ շարունակ մեն-մենակ կանգնած է այնտեղ ` բլրի գլխին , լուռ ու հլու նայում է հեռուն , նայում համբերող , աննինջ հայացքով , ասես սպասում է մեկին , սպասում… Ես էլ նրա նման… Կանգնել եմ մեն-մենակ ու սպասում եմ , սպասում… Կարոտը ու սպասումը ցավեցնում են սիրտս , ստիպում սպասել … Նրանք ընկերացել են ինձ , հարազատ դարձել ու ամենուր ուղեկցում են … Ես էլ սպասում եմ ` համբերությամբ ու համառությամբ … Կարոտս կապույտ գույն ունի ` երկնքի պես ու երկնքի պես էլ անսկիզբ ու անվերջ է… Սպասումս աստղածաղկի բույրն ունի ու նրա նման էլ համառ ու անթառամ է… Նայում եմ շուրջս . ամեն ինչ նույնն է, ոչինչ չի փոխվել . երկինքը , արևը , տունը , ընկերները , ճամփան… Բայց շուրջս մի տեսակ դատարկություն է ,աշխարհը քարանձավի նման մռայլ ու անհրապույր է դարձել ..Իսկ սրտումս միայն կարոտ , կարոտի ահագնացող թրթիռ…Ուրիշ զգացում չկա…Միայն թե սպասեմ, միայն թե դիմանամ…
0 Response to "Miss you...:("
Отправить комментарий