1988թ...
Դեկտեմբերի 6: Անձրև: Ով էր տեսել դեկտեմբերին անձրև: Տարեցներն անմիջապես զգուշացնում են. < Վատ նշան է>:
Դեկտեմբերի 7:
Առավոտյան ժամը 11:20 րոպե : 2 ահարկու ցնցում ու հաջորդող բազմաթիվ այլեր.... Ամենակուլ խավար , փոշու ամպեր , ավերակներ, այլայլված դեմքեր:
Ես այս ամենը լսել եմ իմ ծնողներից ,տատիցս, որ մինչև հիմա սգում է հարազատ աղջկա մահը, ում անունը ինձ է նվիրել լոկ մի քիչ մխիթարվելու ու ցավը մոռանալու համար.........
Քայլում եմ հարազատ քաղաքիս փողեցներով... Գեղեցիկ է քաղաքն ու զգում եմ , որ օրեցօր ավելի է գեղեցկանում: Տեղ-տեղ նոր շենքեր են` միայն Գյումրուն հատուկ հոյակերտ ճարտարապետությամբ,նոր փողոցներ.... Վարդանանց արձանը, քաղաքապետարանի նորակառույց շենքը , որ գոտևորված է նռան ու խաղողի խչմարված ճյուղերով և իշխում է հրապարակի վրա գլանաձև խոյակներով , կամարաձև լուսամուտներով: Հրապարակի մի կողմում <Յոթ վերք > եկեղեցին է, որ դիմակայեց արհավիրքին, մյուս կողմում ` Սբ. Աստվածածինը` մեկ անգամ ևս վերակառուցվելու ու ավերակներից հառնելու հաստատակամությամբ :
Իջնում է երեկոն քաղաքիս վրա : Վառվում են փողոցների լույսերը` աստղիկների պես :
Իսկ բազմաթիվ փոքրիկ աստղիկներ գետակի նման սկսում են գլորվել ասֆալտապատ Սայաթ-Նովայով: Ու մի պահ շփոթում եմ, աստղիկներն են կառչել մեքենաներից, թե մեքենաներն են փախչում նրանցից: Ահա տնակներ , ժանգոտված ու գունաթափված տնակներ` նույնքան գունաթափ բնակիչներով , ու սպասում են , թե երբ են տեղափոխվելու նոր և լուսավոր բնակարաններ: Իսկ փոքրիկները ,ամեն ինչից անտեղյակ , վազվզում են ու ծիծաղում տնակների բակերում :
Եվ մի բան կա ` ցավը, որ կնճռոտ դեմք ունի, հոնքերի տակ փոս ընկած աչքեր ու տարեցներից անբաժան է :
Մութն ընկնելուց հետո այստեղ հազվադեպ կհանդիպես որևէ մեկին : Այստեղ մարդիկ այլ խնդիրներ ու հոգսեր ունեն : Եթե կանգնեցնեք որևէ մեկին ու հարցնեք , թե ինչքան է ուրախացել լուսավորված փողոցներով ու արձաններուվ , նա անկասկած կպատասխանի . < Ավելի լավ է նոր տներ կառուցեին>:
Մի մեղադրեք նրան այս դեպքում: Պետք է ապրել տնակում քսան երկար ու ձիգ տարիներ , նրան հասկանալու համար :
Ասում են , որ երկրաշարժից առաջ էլ շատ վառվռուն գույներով հագուստներ չեն կրել : Իսկ հետո` առավել ևս:
Ուզում եմ , որ վշտահար դեմքերը լուսավորվեն , որ սևը փոխվի կարմիրի, կապույտի, դեղինի, կանաչի........
ՈՎ , ԵԹԵ ՈՉ ՄԵՆՔ` ԵՐԻՏԱՍԱՐԴՆԵՐՍ ԵՆՔ ՏԱԼՈՒ ՆՈՐ ԳՈՒՅՆԵՐ ՆՈՐ ԿՅԱՆՔԻՆ.......
Դեկտեմբերի 6: Անձրև: Ով էր տեսել դեկտեմբերին անձրև: Տարեցներն անմիջապես զգուշացնում են. < Վատ նշան է>:
Դեկտեմբերի 7:
Առավոտյան ժամը 11:20 րոպե : 2 ահարկու ցնցում ու հաջորդող բազմաթիվ այլեր.... Ամենակուլ խավար , փոշու ամպեր , ավերակներ, այլայլված դեմքեր:
Ես այս ամենը լսել եմ իմ ծնողներից ,տատիցս, որ մինչև հիմա սգում է հարազատ աղջկա մահը, ում անունը ինձ է նվիրել լոկ մի քիչ մխիթարվելու ու ցավը մոռանալու համար.........
Քայլում եմ հարազատ քաղաքիս փողեցներով... Գեղեցիկ է քաղաքն ու զգում եմ , որ օրեցօր ավելի է գեղեցկանում: Տեղ-տեղ նոր շենքեր են` միայն Գյումրուն հատուկ հոյակերտ ճարտարապետությամբ,նոր փողոցներ.... Վարդանանց արձանը, քաղաքապետարանի նորակառույց շենքը , որ գոտևորված է նռան ու խաղողի խչմարված ճյուղերով և իշխում է հրապարակի վրա գլանաձև խոյակներով , կամարաձև լուսամուտներով: Հրապարակի մի կողմում <Յոթ վերք > եկեղեցին է, որ դիմակայեց արհավիրքին, մյուս կողմում ` Սբ. Աստվածածինը` մեկ անգամ ևս վերակառուցվելու ու ավերակներից հառնելու հաստատակամությամբ :
Իջնում է երեկոն քաղաքիս վրա : Վառվում են փողոցների լույսերը` աստղիկների պես :
Իսկ բազմաթիվ փոքրիկ աստղիկներ գետակի նման սկսում են գլորվել ասֆալտապատ Սայաթ-Նովայով: Ու մի պահ շփոթում եմ, աստղիկներն են կառչել մեքենաներից, թե մեքենաներն են փախչում նրանցից: Ահա տնակներ , ժանգոտված ու գունաթափված տնակներ` նույնքան գունաթափ բնակիչներով , ու սպասում են , թե երբ են տեղափոխվելու նոր և լուսավոր բնակարաններ: Իսկ փոքրիկները ,ամեն ինչից անտեղյակ , վազվզում են ու ծիծաղում տնակների բակերում :
Եվ մի բան կա ` ցավը, որ կնճռոտ դեմք ունի, հոնքերի տակ փոս ընկած աչքեր ու տարեցներից անբաժան է :
Ով , եթե ոչ ես եմ ցրելու վշտի քողը տատիս աչքերից ...........
Ով, եթե ոչ մենք , ԵՐԻՏԱՍԱՐԴՆԵՐՍ , ՊԵՏՔ Է ԿԱՌՈՒՑԵՆՔ ՈՒ ՎԵՐԱԿԵՆԴԱՆԱՑՆԵՆՔ ՄԵՐ ԱՎԵՐՎԱԾ ՔԱՂԱՔՆԵՐԸ.....Մութն ընկնելուց հետո այստեղ հազվադեպ կհանդիպես որևէ մեկին : Այստեղ մարդիկ այլ խնդիրներ ու հոգսեր ունեն : Եթե կանգնեցնեք որևէ մեկին ու հարցնեք , թե ինչքան է ուրախացել լուսավորված փողոցներով ու արձաններուվ , նա անկասկած կպատասխանի . < Ավելի լավ է նոր տներ կառուցեին>:
Մի մեղադրեք նրան այս դեպքում: Պետք է ապրել տնակում քսան երկար ու ձիգ տարիներ , նրան հասկանալու համար :
Ասում են , որ երկրաշարժից առաջ էլ շատ վառվռուն գույներով հագուստներ չեն կրել : Իսկ հետո` առավել ևս:
Ուզում եմ , որ վշտահար դեմքերը լուսավորվեն , որ սևը փոխվի կարմիրի, կապույտի, դեղինի, կանաչի........
ՈՎ , ԵԹԵ ՈՉ ՄԵՆՔ` ԵՐԻՏԱՍԱՐԴՆԵՐՍ ԵՆՔ ՏԱԼՈՒ ՆՈՐ ԳՈՒՅՆԵՐ ՆՈՐ ԿՅԱՆՔԻՆ.......
5 февраля 2011 г. в 11:54
ES gitei vor du taxandavor es!:)apreeeeeeees!
5 февраля 2011 г. в 11:59
melsi Magulita!
27 февраля 2011 г. в 02:04
@ntercelu zhamanak marmnovs dox ancav, u nranic er vor shat azdecik er grvac u vor amen tox kardaluc achqeris arjev erevum er qaxaqis patkerner@...kuzenayi vor "Ով, եթե ոչ ես" toxer@ mtner boloris gitakcutyan mej u karoxanayinq gone chnchin chapov nor guyner tal mer qaxaqin... Shat apres!!!
27 марта 2011 г. в 08:07
mersiner ampi chaaaaaaaaaaaaaaaaaaap!