Մոծակի պես...
Խժռեց վերջին կաթիլ հանգիստս...
ԱՄԵՆԱՍՊԱՌ եմ..
-Ամառս:
Կապտամոխրադեղնոտ աչքերիս մեջ գրքի թերթեր են .. Չկա գույն.. Ռետրո էֆեկտ..Կարմիր գույնով դաջված նոր "անուն". Սենկևիչ...
Հետո նոտաներ .. չծնված իմ զգացմունքի թրթռումից , չսնված իմ մտքերով ու չշողացող իմ արցունքից.. Չ իմ նոտաներ , Չ իմ ստեղծած , Չ իմ երազանքից, Չ իմ նվագած, Չ իմ կիթառի...
Լեփ-լեցուն մի շիշ թունդ հիշողություններ... Լղոզված մի քանի անուն .. ու մեկ էլ , որ թեյով խփել չի կարելի, թեյի մեջ շաքար կա... :Ճ թեթև գլխապտույտ... Արևագալ, արևամուՏ..
ՈւՈւՀ , թե TOT ?
կամ կյանքի մի քանի խրատական էջ, որոնք նախորոք պատռված էին.. Նոր հարազատ դեմք..
Փախլավայի հոտ..
Տոթ...
Անքուն ,անհամ, անկյալ լիքը գիշեր..
Ահռելի սիրո ահագին հուշեր..
Փայտե հաշվիչով , ուղեղն անջատած, գլխից դուրս հաշիվ.. Թարմ օդ,
Բթացնող կարոտ...
Ինչ-որ աբսուրդ ոՃ ...
Հեղաշրջող "Ոչ"...
Գտնելու , կորցնելու , դառնալու , փոխվելու , սկսելու , տանելու , հասնելու , պարզելու սԸղոցակռիվ...
Գուցե հաղթանակ?
...
Մոծակի պես...
Խժռեց վերջին կաթիլ հանգիստս...
ԱՄԵՆԱՍՊԱՌ եմ..
-Ամառս:
0 Comments