Էնքան հարցեր կան կյանքում մեզ տանջող….էնքան անհայտներ……էնքան ինչուներ…. Ոչ մի պատասխան….

Երբեմն քայլերդ ակամա դանդաղում են, երբ փշալարերն են մխրճվում մարմինդ և կասեցնում քայլերդ… Ինչ է կանգ ես առնելու???? Իհարկե ոչ……. ԴՐԱ ՀԱՄԱՐ ԷԼ ԿՈՉՎՈՒՄ ԵՍ ՄԱՐԴ…..Կյանքն ունի դառը քաղցրություն: Երբ այնքան թեթև ես լինում , այնքան ազատ, այնքան երջանիկ, կյանքով լեցուն, որ նույնիսկ երջանկությունն էլ անտանելի է թվում, հենց այդ ժամանակ զգում ես ոտքերիդ տակ գլորվող մոլորակի ծանրությունը… Եվ այդ վայրկյանից ինքն է սկսում քեզ գլորել անհայտություն……
Կյանքի իմաստն ու հետաքրքրությունն էլ այն է, որ երբեք չգիտես , թե երբ և ինչպես է սցենարին ավարտ վերագրվելու. Դա նման է այն ալեհեր ծերունուն, որը , հետադարձ հայացք գցելով իր անցյալի վրա, դողդղացող ձեռքերով թերթում է իր կյանքի նոթատետրի վերջին խունացած էջը, որի ՍԵՎ ԹԵՐԹԻՆ ՄԵԿ ԲԱՌ Է ԳՐՎԱԾ….. միգուցե նա նույնիսկ չհասցրեց կարդալ……………………………
7 Comments
