Катастрофически..










                                              
Իմ տխուր երջանկությունը, իմ թաց ուրախությունը ու սառը ջերմությունը շնչիս, մարմնիս ..Դեռ եռացող թեյի, որ գոլորշու մեջ մտովի դեռ քեզ պիտի քանդակեի..Ընդհակառակը..
Իմ խելագարության չընդհատվող նոպայի կեսգիշերին երազիս տեսնեի ինձ՝ էներգիաս անտարբերությամբ խժռող, անիմաստ լուսինը մի ծնկով ջարդուփշուր անելիս...Ախր հետո կտորները նորից պիտի հավաքեի, երանի, երանի դրանց մեջ կարոտս չտեսնեի.. 

Հարյուրամյակներ առաջ էր , որ катастрофически тебя не хватало мне... 
Ախր катастрофически не хватают  дни, когда катастрофически тебя не хватало мне... 
 Катастрофически....

Մի գնա..























Արևս....
Արևս եսօր  շատ շուտ գնաց, լույսս տարավ .. մրսա... Արևս եսօր էլ  չբարևեց... Արևս եսօր աչքերիս չժպտաց ..
Արևս գողի պես փախավ.. Էլ չխոստացավ , արևս եսօր էլ տաք օր չխոստացավ..
Արևս եսօր հետս չուներ, Արևս էլ հետս չունի... 
Ցուրտ է...Ու արդեն  յոթից ահավոր մութ է.. Չկա ռոմանտիկա էլ մթի մեջ , չկա .. Մութ գնաա... 
Արևիս բաց թող , թող գաաաա.....

Մայրամուտս կորել է.. 
Աչքերդ էլ չկան..
Ախր ցուրտ է.. 

Մայրամուտս չկա..
Բաց թողեք արևիս... 
Թողեք, որ գա....

Отчет.

Մոծակի պես...
Խժռեց վերջին կաթիլ հանգիստս...
ԱՄԵՆԱՍՊԱՌ եմ..
-Ամառս:
Կապտամոխրադեղնոտ աչքերիս մեջ գրքի թերթեր են .. Չկա գույն.. Ռետրո էֆեկտ..Կարմիր գույնով  դաջված նոր "անուն". Սենկևիչ...
Հետո նոտաներ .. չծնված իմ զգացմունքի թրթռումից , չսնված իմ մտքերով ու չշողացող իմ արցունքից..  Չ իմ նոտաներ , Չ իմ ստեղծած , Չ իմ երազանքից, Չ իմ նվագած, Չ իմ կիթառի... 
Լեփ-լեցուն մի շիշ թունդ հիշողություններ... Լղոզված մի քանի անուն .. ու մեկ էլ , որ թեյով խփել չի կարելի, թեյի մեջ շաքար կա... :Ճ թեթև գլխապտույտ... Արևագալ, արևամուՏ..
ՈւՈւՀ , թե TOT  ?
  կամ կյանքի մի քանի խրատական էջ, որոնք նախորոք պատռված էին.. Նոր հարազատ դեմք.. 
Փախլավայի հոտ..
Տոթ... 
Անքուն ,անհամ,  անկյալ լիքը գիշեր..
Ահռելի սիրո ահագին հուշեր..
Փայտե հաշվիչով , ուղեղն անջատած, գլխից դուրս հաշիվ.. Թարմ օդ, 
Բթացնող կարոտ...
Ինչ-որ աբսուրդ ոՃ ... 
Հեղաշրջող "Ոչ"...

Գտնելու , կորցնելու , դառնալու , փոխվելու  , սկսելու , տանելու , հասնելու , պարզելու  սԸղոցակռիվ... 

Գուցե հաղթանակ? 
...

Մոծակի պես...
Խժռեց վերջին կաթիլ հանգիստս...
ԱՄԵՆԱՍՊԱՌ եմ..
-Ամառս:

Մայրամուտից առաջ...



























Ա՜խ, նորից «Բարի ճամփա»,
Ա՜խ նորից «Մնաս բարով»…
Մի տեսակ տագնապ կա, որ
Չես ասի ոչ մի բառով:
Գնում ես, չես էլ ասում,
Թե մեկ էլ երբ ես գալու,
Եկար էլ, ի՞նչ իմանամ
Ո՞ւմ մոտ ես մեղքդ լալու:
Ներիր ինձ, դու իմ բարի,
Իմ խելոք և իմ համառ,
Հարկադիր այս ծիծաղի
Եվ թաքուն լացի համար:
Գնում ես, էլ ի՞նչ ասեմ,
Սովոր եմ, կդիմանամ
Թող կուրծքս մի քիչ ցավի,
Որ սրտիս տեղն իմանամ:
Մի տեսակ տագնապ կա, որ
Չես ասի ոչ մի բառով,
Ա՜խ, նորից «Բարի ճամփա»,
Ա՜խ նորից «Մնաս բարով»…
Համո Սահյան

Transformation



































I'm about to lose my mind
You've been gone for so long, I'm runnin' out of time
I need a doctor, call me a doctor
I need a doctor, doctor to bring me back to life... I need a a a a a a .....

Թույլ տվեք ` ես չգրեմ..

Ես գաղտնիքն եմ առողջության ու երջանկության:Ես ներշնչանքն եմ երիտասարդության և սփոփանքը ծերության:Ես միշտ մատչելի եմ: Ես անպարտելի եմ և հավերժական:Ես հակաթույնն եմ հանցագործության, աղքատության, վախի ու դաժանության:Ես հաղթողն եմ հիվանդության, բռնակալության և հուսահատության:Ես ապաքինողն եմ ատելության, մեղքի և անարդարության:Ես ընկերն եմ ճշմարտության և արդարացիության:Ես դարմանն եմ աշխարհի կարիքների, պատերազմների ու վշտերի:Ես առաջնորդն եմ քարոզիչների, մարգարեների ու գրողների:Ես արարիչն եմ վեհ երաժշտության, նկարների ու ճարտարապետության:Ես ծառան եմ հավատի, ողորմածության և կարեկցության:Ես իրագործումն եմ օրենքի:Ես ամենամեծ ուժն եմ աշխարհի: Ես սերն եմ:




























 Չեմ սիրում ասված խոսքեր ու մանավանդ ոչ իմը.. Բայց , ներողություն իհարկե, այս անգամ ես լվանում եմ իմ իսկ  սկզբունքը արևավարդագույն ափով... Իմ սիրո նշանն է երևի... 
Խզբզեցի բոլոր այն թղթերը ու իրերի տարբեր ծայրերը , որոնց վրա հնարավոր է թեկուզ  մի բառ տեղավորել .. Կարեցի , պատռեցի, ներկեցի .. Երևի ստացվեց .. Չնայած ես դեռ դուրս չեմ ժայթեցրել մեջիս խելառ հույզերը , դողերն ու նաև Սերս, բայց դեռ ժամանակս սողում է ... Վազիր ու կարդա հետագիծը, թե կուզես... Կյանքիդ քարտեզը տարբեր գույնի գետեր կունենա , բայց բոլորս հաստատ միավորվելու է կարմիրով. ՍԵՐՆ Է.... Ուրեմն մինչև իմ բլոգ ահագին ճանապարհ   քարշ տված ես մի քանի ՀԶՈՐ տողերը հաստատ պետք է հիշել...
Անշշուկ փակիր աչքերդ ու DO IT ...
Սեր դարձեեեեեեեեքքքքքք.....:)
Իսկ ես, ի դեպ, եսօր ստացա աշխարհի ամենախենթ ու համով խոստովանությունը , որը գուցե սառը ջուր թվա մի պահ.
-Քերոբուհիիիի? սիրըմ եմ քեզի, իմ թագավոր սիրած...
 :D 
Դու հաստատ հիմա կծիծաղես , բայց  ինձ էլ ոչինչ ուրիշ պետք չէ....Ես բառերից հետո  երևի մնում է փշաքաղվեմ , ժպտամ , հավաքեմ աշխարհիս համարը ու գոռամ մարդկանց ականջներին.
-Բարև , ես սերն եմ .... :) 
Սեր դարձեք.....

Հ.Գ. - Շնորհավոր Սուրբ Սարգիս... ;)

Բաց երանգ ..

Ես ` Նոր  տարու, ձյան , փայլերի , նվերների , հրաշքների սպասելու ու երազանք պահելու սիրահարս,ոչ մի` խաչմերուկի տղերքի ասած   "ՎՆԻՄԱՆՆԻ" չտվեցի ես անգամվա տոներին...Ասում են ինչպես դիմավորես տարին, այնպես էլ կանցնի...Ես դիմավորեցի առանց տոնածառ, առանց լույսեր , առանց ձյունիկ , առանց ժպիտ ու առանց ամենահարազատ մարդկանցից մեկի.....Ես նույնիսկ ժլատի պես չուզեցա մի երկու խելառ բան ցանկանալ աշխարհիս...
Մի քանի վայրկյան առաջ , երբ տոներն ինձ համար ավարտեցԻ , ձեռքս առա հարցաշարն ու լեկցիաներս, չգիտես ինչու , չգիտես որտեղից , չգիտես ինչ բաղադրությամբ արցունքակաթիլներ զգացի այտիս ..Երևի հենց դրանք էլ մաքրեցին անցած տարվանից կյանքի հանդեպ կուտակած   ողջ չարությունը, արհամարհանքն ու ես ամեն դեպքում որոշեցի սիրել այս նորը... Ու բոլոր սև քորոցները հատ-հատ շարում եմ անցած տարվա ճակատին... Վերջ.. Ինչպես միշտ լավատեսորեն...Մարդիկ ասում են ես պեսիմիստ եմ... Ետ էլ եմ շպրտում անցած տարվա երեսին... Վերջ... Ես գիտեմ ինչ ցանկանալ ..Գիտեմ`

Հ.Գ.- Երնեկ թե այս Նոր տարին մնա բաց երանգների մեջ... Լինի առանց սև...