101 կարմիր երազ...

Հը ըմ... Չէ, ես երբեք չստացա 101 կարմիր վարդեր , ոչ էլ սպիտակներից.... Ինձ երբեք չնվիրեցին 101 կիլոգրամանոց Թեդի արջուկ ու ոչ էլ սովորականներից ...Հը ըմ... Ես երբեք չգնացի 101 ոսկեգույն մոմերի արահետով ու 01oo101 համարով մեքենայի բանալի ... Չէ ... ես մեկը երևի ոչ մեկն էլ չունեցավ... Ես էլ....
Ես երջանիկ եմ.... Ը հմ...  
Ինձ եսօր նվիրեցին 101 խելառ երգ ... Իմ ամենասիրած 101 երգերը փլեյեռով... Կփակեմ սենյակիս դուռը` ձիգ-ձիգ ու կմարեմ բոլոր լույսերը ... Կերգեմ հավասար բոլոր 101 երգերը անջատված ու աչքիս առաջ կգա 101 կարմիր հայացք ... 101 խելառ օր...101 սիրուն բառ ... 101 խենթ ժպիտ...101   կատարված ու 101 դեռ թղթի վրա մնացած երազանք կհիշեմ....Կփակեմ ժպտացող աչքերս ու   կտեսնեմ 101 կարմիր  երազ ...
            Շնորհակալ եմ խելառս......