Շունչ....

Ու ինչու է ամեն ինչ եսքան վաԴ.... Երևի վերջերս չափից շատ "խնդացինք" ... Մի խոսքով... ՎաԴ է ...
Ու ինչքան էլ ես վերջին 26 ժամվա ընթացքում փորձում եմ պատռել սաղ սև բարձերը , բայց էլի կա ու կա.... Իսկ ինչ , քեզ թվաց մի երկու նախադասություն  հետո կգրեմ , որ հանձնվում եմ ? Սխալվում ես.....





















Առանց շտապելու , խելոք կվառեմ սաղ բարձերը սև ու օդը կփչեմ խատուտիկի պես.... Հետո ես էլ անելիք չունեմ , բոլոր վառ  գույները կգան իրենց ոտքով ու լույսն էլ, իսկ հույսը չէր էլ գնացել պատկերացրու...
Արևը դեռ գալու է , ավելի ուժեղ , ավելի պայծառ փայլելու է..... 

Չարաճճի մեկը....

"Շոկմանժե" ուզեցի .... Մմմմ...Պաաաաղղղ... Ու չնայած ինձ առաջարկեցին "Շերիդանս ", բայց հետը ես կնախընտրեմ  "Մոխիտո"...Թուուուուունդ.... Անջատված օրորվեի մեր բակի միակ փոքրիկ կեչու նման ու ոչ ոք չտեսներ ինձ ... Չտեսներ....
Գզգզված մազերով , մի մեծ գրպան լիքը ջեմով  կոնֆետով ու  բոբիկ կվազեի մայթեզրերով , ձեռքերս պարզած , փակ աչքերով ....Գոռայիիիիի  ինչ- որ չգրված ձայնարկություն....Ինչ -որ  խենթ ալիք կպարեր մեջս ... Ես էլ պարեի... Տեսնես որտեղ կա հին , փոքրիկ կամուրջ , լուսնի հոտով... Անձրև...  կպատսպարվեի իմ կամուրջի տակ , բայց ջուր կդառնայի.... Խելառ-խելառ-խելառ անձրև, խելառ հոգի.... Ու հետո ես ամեն ընկնող աստղի համար երազանք կունենայի տարբեր.. Իսկ եթե կրկնվեր պատահաբար, հետ կշպրտեի ու ուրիշ բան կստեղծեի հաստատ.... Լուսնով կվազեի տուն ... Երևի կարիք էլ չէր լինի աչքերս բացելու.... Բաժակի ու շշի մթախառը կադրի տակ կմոռանայի բոլորը ու առավոտ հաստատ կարթնանայի գլխացավով....
             Իմ ամառ... Մնա..... :)