Օ.Ս.Ժ.

Օրը փոխվեց....
Ինչու է օրը առհասարակ փոխվում... Քանի երես ունես դու , հեյ...
Ինչու աշխարհը չծերացավ ....
Հռետորական....
Օրը ինձ չի սպասի... Կվազի ձեռքերով ականջները փակած... Օրը հոգնել է իմ անընդհատ հարցերից, լացերից, աչքերից էլ..... Օրը չի սպասի ինձ.... 
Կմնամ հեռախոսիս էկրանի պես խազված ու մութ... Կնստեմ իմ անկյունում ,օդը կտաքանա արցունքի գոլից.... Թեյս կսառի ... Ես միշտ էլ սառն եմ սիրել, չի մնա... Հանկարծ կտեսնեմ երեք գիժ ուրվական, ում համար ոչ օր կար, ոչ ժամանակ , ոչ սահման.... Մեկը մյուսնի օրն էր, ժամանակը , սահմանը.... Ու հանկարծ սահմանի հետ ինչ-որ բան այնուամենայնիվ կատարվեց... Սահմանը երկարեց ... Սահմանը մոռացավ.... Իսկ ժամանակը այս անգամ չներեց , օրն էլ չմոռացավ .... ու սահման չմնաց էլ.... Իսկ հիմա ժամանակը  խելոք փոխում է օրերը .... Բայց կարոտ կա... Ճնշող ու խավար կարոտ... Ժամանակը կփոխի օրը ու նոր սահման կտա , հոգ չէ... Իսկ մեր սահմանը կմեռնի ինքն իրեն չճանաչելու պատճառով երևի...Ու վերջին շնչում կհիշի հաստատ ամենալավ օրերը ու ամենաթանկ ժամանակները..... Ուշ կլինի , ավաղ.... 
Օրը փոխվել է արդեն.... Սահմանը չի երևում ... Ժամանակն է....

Հ.Գ.- Սահմանից այն կողմ մութ է, մի գնա....