Փակ դռների հետևում...




:) ... ես  փոքրիկ  աշխարհում  էլ  են  ապրում   Խավարն  ու  Լույսը ,  որոնց անվերջանալի կոկորդկրծոցին սովոր են դարձել շատերը...Բայց եստեղ ավելի շատ ԱՐԵՎ կա... :)




...Ասպետներ, թագուհի, գիտնական , ծեր գնչու, ցնդած արջ,  էշ լծող ..... մեկը պարզապես խոտերի մեջ փնտրում է անցած տարվա ծաղիկները.... մյուսը ,գնդակահարության պատի տակ կանգնած, մտաբերում է այն հեռավոր իրիկունը, երբ հայրն իրեն սառույց տեսնելու տարավ... երրորդն էլ ... երրորդը գրքերում երբեք ավելորդ չեղավ.... :)
... ուրախություն կա, հաճախ հաղթական ցնծություն... տխրությունը անձրևոտ է մի տեսակ , բայց ոչ երբեք ձանձրալի ու գորշ... Սերը թափանցիկ է , մաքուր... իսկ երգը նկար է...
Այստեղ են աշխարհի բոլոր գանձերն ու բոլոր ծովահենները, տաղանդներն  ու ԼԱՎ ՄՏՔԵՐԸ բոլոր.... սենսաՆցիոն  :Դ  բոլոր սպանությունները , դդմիկներ աճեցնողի ցուցմունքները... հարյուր տարվա  մենություն  կա, ապրած և չապրած տարիներ....Այսքանից հետո  արի  ու   հետ  մի  նայիր զայրացած ...ինչևէ... Առաջ գնամ ...
Իմ աշխարհն է... ու իմ գրքերը.... ստորագրությամբ.. :)
Ես էլ երևի ինչ-որ գրքից մի հատված եմ... Գիրք, որը կարդալու ունակ է միայն ՄԵԿԸ... Ափսոս , բայց այդ մեկն էլ կարդալ չի սիրում...ինչևէ...
Ու ես կրկին վերադառնում եմ իմ փոքրիկ աշխարհ, ուր երբեք ոչ մի կենդանի շունչ ոտք չի դրել , ու  ինձնից բացի ոչ մի մահկանացու երբեք չի պտտելու բանալին.... Իսկ դու ? ... Դու ինձ համար անմահ ես.... <3...