Երազանք....

Ու ես էլի խաչեր արեցի երազանքներիս օրացույցի մեջ.... Բայց ծովախոզուկ ետպես էլ չունեցա.... Դու կապրեիր կապտանռնագույն վանդակի մեջ, անունդ Պիքե կլիներ....Դու կսիրեիր անունդ,շատ... :Ճ Ու երբ քեզ կանչեի` կզգաստանայիր ու քո խոշոոոոորրրր-խոշոոոոոր աչուկներով կնայեիր ուղիղ աչքերիս մեջ, ու ես ինձ հազիվ կզսպեի , որ չուտեմ քեզ փոքրիկս... Լիքը փոքրիկ շորիկներ կունենայիր համել :Դ ու ես ժամերով կհետևեի,որ հանգիստ քնես ,Պիք
...Մենք կխաղայինք ֆուտբոլ ... դու կփայլեիր....Մի քիչ տաքարյուն ես, բայց իմ խելոքն ես դու... դու ամենաթմբլիկ ծովախոզուկը կլինեիր աշխարհում, փափուկս....Ես քեզ անչափ կսիրեի.... Իմ ընկերը կլինեիր, բարեկամս.... Մենք կխոսեինք հաճախ...Ես քեզ կպատմեի ամենագեղեցիկ սիրո պատմությունը դդումի մասին...Դու էլ մի օր կսիրեիր...
Թութակիս անունը "Ծովախոզուկ" դրեցի :Ճ.....Քեզ այս ձևով ունեմ` չունեմ... : (

Արև ես...

-Երկինքը ինչ է???
-Ամպերի տունն է ... -Բա ամպերն ով են??? -Երկնքի բնակիչները, ինչպես ես ու դու` երկրինը ... Արդեն քանի տարի ինքս ինձ խաբել եմ ես "պռիմիտիվ" պատասխաններով, իսկ այ ես մի հարցում համոզել չեմ կարող ինձ` -Բա արևը???
-Չէ, արևը սովորական աստղ չէ, ոչ էլ "շարքային" հրե գունդ...
Արևը դու ես... Արև է և նա... Ես էլ եմ արև... Մենք արևներ ենք` բոլորս....Մեկս` սպիտակ, մյուսս` դեղին, կամ իմ սիրած գույնով ` երկնագույն...Տեսնես արևն ինչ գույն ունի իրականում...Երևի երբեք էլ չիմանամ...Ախր ենքան տաք է ... Դու արև ես .... ինչ-որ մի տեղ , թեկուզ հեռվում, բայց արև ես ու լույս կտաս, դու կշողաս ու կապրեցնես, չվախենաս....Ինչ-որ մեկի համար, թեկուզ անծանոթ, բայց ԱՐև ես , դու կժպտաս, կերջանկացնես.. միայն փորձիր... ինչ-որ ժամանակ, թեկուզ անհայտ , բայց արև ես ...Դու կբուժես, նոր կյանք կտաս , դու կմաքրես վերքերն օտար...դու կարող ես... Ես արև եմ , կնախնտրեի փոքրիկ արև լինել...Ետպես ավելի ուրախ է...Միշտ սիրել եմ "փոքրիկ" բառը..Երանի միշտ "փոքրիկ" մնայի ... :Ճ Բայց դու երբեք չվախենաս մեծանալուց.... Արևը հավերժ է... Դու էլ հարատև կլինես... Երբեք չթերագնահատես կարողություններդ.... ԴՈՒ ԱՐև ԵՍ.... դե ուրեմն `ԱՊՐԻՐ ՈՒ ՇՈՂԱ....

WALL post... :)))

Նույնիսկ պատերից կարելի է սովորել...
***

<ԵԹԵ ՈՒԶՈՒՄ ԵՍ ` ՔԵԶ ԼՍԵՆ, ապա խոսիր բարձր ձայնով...
Եթե ուզում ես , որ քո խոսքերը լսեն, ապա խոսիր գործից...
Եթե ուզում ես , որ քո խոսքերը լսեն, ապա խոսիր պարզ..
Եթե ուզում ես , որ քո խոսքերը լսեն, ապա խոսիր ազնվորեն ...
 Եթե ուզում ես , որ քո խոսքերը լսեն, ապա խոսիր խելացի...
 Եթե ուզում ես , որ քո խոսքերը լսեն, ապա խոսիր այնպես, որ դա ծիծաղ առաջացնի... >

***

Լավ միջոց շատ բաների համար....
Արեք ավելին` ոչ թե պարզապես հպվեք, այլ զգացեք...
 Արեք ավելին` ոչ թե պարզապես նայեք, այլ դիտեք....
Արեք ավելին` ոչ թե պարզապես ԿԱՐԴԱՑԵՔ , այլ կլանեք.... Արեք ավելին` ոչ թե պարզապես ունկնդրեք, այլ լսեք...
Արեք ավելին` ոչ թե պարզապես լսեք, այլ հասկացեք...
 Արեք ավելին` ոչ թե պարզապես մտածեք, այլ խերհրդածեք... Արեք ավելին` ոչ թե պարզապես պլանավորեք, այլ գործեք... Արեք ավելին` ոչ թե պարզապես շաղակրատեք, այլ ինչ-որ էական բան ասեք...

Հ.Գ. Սիրեք իրար.... :ՃՃՃ

Արի....

Դու չկաս կողքիս...
Ու սուտ է թվում հազիվ մարմրող այն մայրամուտը,
 Որ մի ժամանակ բացել է մեր դեմ երազի դուռը...
Դու չկաս կողքիս ...
Ու փուչ է նույնիսկ անամպ երկինքը,
 Աստղերն էլ սև են....
Դու կողքիս չկաս...
Դատարկ է շուրջս ու ցուրտ է ներսս...
Սառած է դեմքիս փայլող ժպիտս...
 Հանգած է սիրտս....
 Դու չկաս կողքիս...
 Հայտնվիր... հոգիս...

Եմփթինիս...

Վերջ... Արցունքներին վերջ... Կիսատ մտքերին էլ, տխուր աչքերին էլ, ձեռքերին էլ վերջ` դողացող, ստվերներին էլ վերջ` լողացող ... Անվերջ... Տանջող հարցերին էլ, անպատասխան կանչերին էլ... Ոչ զգացՈՒմ կա, ոչ ԱՐև, ոչ իմաստ, ոչ 'հավես', Լուսազուրկ եմ... Լույս...Են, որ թունելի վերջում միշտ լինում է էէէ... Այ դրանից ...Չկա...Չը-կա... Վերջ...

Ցուրտ է....

Սեր....
Իմ սրտի տեր,
Հոգուս մրրիկ,
Ժանտ փոթորիկ...
Կյանքիս բեկոր,
Մտքիս անդորր...
Տուր ինձ թևեր`
Հառնեմ դեպ վեր,
Քամեմ լիքը թաց-թաց ամպեր,
Շաղ տամ անթիվ վազող աստղեր
ՈՒ իջեցնեմ նրա համար ջերմ արևներ....
ՈՐ ՉՄՐՍԻ,
Որ չդողա,
Որ միշտ փայլի,
Հավերժ շողա.....