Miss you...:(

















Բլրի  գլխին  մի  ծառ  կա ` չորացած ,  մաշված,  հոգնած  մի  ծառ ,որը  տարիներ շարունակ  մեն-մենակ  կանգնած  է  այնտեղ `  բլրի  գլխին  , լուռ  ու  հլու  նայում  է հեռուն , նայում  համբերող ,  աննինջ  հայացքով , ասես  սպասում  է  մեկին ,  սպասում… Ես  էլ  նրա  նման… Կանգնել  եմ  մեն-մենակ  ու  սպասում  եմ , սպասում… Կարոտը  ու սպասումը  ցավեցնում  են  սիրտս ,  ստիպում   սպասել … Նրանք  ընկերացել  են  ինձ , հարազատ  դարձել  ու ամենուր  ուղեկցում  են … Ես  էլ  սպասում  եմ  `  համբերությամբ  ու  համառությամբ … Կարոտս  կապույտ  գույն  ունի ` երկնքի  պես  ու  երկնքի  պես  էլ անսկիզբ  ու  անվերջ  է…  Սպասումս  աստղածաղկի  բույրն  ունի  ու  նրա  նման  էլ համառ  ու  անթառամ  է…  Նայում  եմ  շուրջս . ամեն  ինչ  նույնն  է,  ոչինչ  չի փոխվել . երկինքը ,  արևը ,  տունը ,  ընկերները ,  ճամփան… Բայց   շուրջս  մի  տեսակ դատարկություն է ,աշխարհը  քարանձավի  նման  մռայլ  ու  անհրապույր  է  դարձել ..Իսկ սրտումս  միայն  կարոտ ,  կարոտի  ահագնացող թրթիռ…Ուրիշ զգացում չկա…Միայն թե սպասեմ,  միայն թե դիմանամ…



P.S.

Իմ հասկացող
Խորունկ, բայց պարզ..
Իմ լուսեղեն բարի երազ..

Իմ գիշերի լուսին սպիտակ,
Տիեզերքիս վառ արեգակ..

Իմ աչքերի տեսիլք անթարթ,
Ու իմ անուրջ հոգեպարարտ..

Իմ սրտի տեր,
Իմ հոգու տապ.


Աշխարհ ես դու` խորհրդավոր, լիքը ու բաց..
Սիրում եմ քեզ
Ամենախենթ, ամենատես ,ամենիմաց...


Գնա ու մի սայթաքիր...

Հետաքրքիր օրինաչափություններ ունի կյանքը... Երբ երկար ես սպասում , երբ անհանգստանում ես ու լարվում , ժամերը դանդաղ են անցնում,նույնիսկ օրերը..Ժամը տարի է թվում, օրը` դար.. Բայց երբ գալիս է մի օր ու չես սպասում, ամիսները օրերի պես արագ են թռչում ..Թեթև ու աննշմար...Անցածը թվում է ակնթարթ, որը թեթև գալիս է ու թեթև էլ գնում, թվում է երազ ու հաճախ չես էլ հավատում, թե եղել են դժվարություններ, տագնապ,սպսում..Եղել են ու չկան...Եղել են ու անցել...Պարզապես չեն եղել..Չեն եղել ու վերջ...
Անցածը բուժում է..Անցածը ջնջում է :Անցածին մարդ նայում է սթափ....
Այսօր մի պահ հետ եմ նայում: Քիչ ճանապարհ չեմ թողել իմ հետևում... ՏԱՍՆՅՈԹ ՏԱՐԻ...Այո. իմ անցածը ոչ թե երկար մի ճանապարհ է,տասնյոթ տարի,այլ տասնյոթ ակնթարթ..

Աչքդ բացում ես , փակում, յոթ տարեկան ես: Դպրոց, ընկերներ , ուսուցիչներ..Փակում ես ,բացում, տասնյոթ տարեկան ես...Ավարտել ես դպրոցը, ուսանող ես արդեն.. Դպրոցն իր տասը տարիներով քեզ այնքան է մոտեցրել իրեն, որ թվում է կյանքը դպրոցով սկսվել է, դպրոցով էլ կավարտվի, Բայց պատահում է, որ մեկ օրն էլ է մարդուն ընտելացնում իր նոր շրջապատին, ուր դասարանը լսարան է կոչվում, աշակերտը ` ուսանող, ուսուցիչը ` դասախոս և այդ բոլորը միասին` ՀՊՏՀ Գյումրու մասնաճյուղ.... Արդեն երկրորդ կուրս, ....Տարիներս անցան ակնթարթի պես... 

Տարվա իմ եղանակը... Բարև....

1,2,3,4,5,6,7...Բարև իմ 7օրական աշուն...Մի տարի էր արդեն չէիր երևացել ես կողմերում...ինչ էլ տաք ես... :Ճ...Ուխխխխ , շատ  լավն ես... Բարև... :Ճ
Գիտես աշուն ինչքան սպասելիքներ կան քեզնից, ինչքան երազանքներ` բարկ արևիդ շնչով , ինչքան նպատակներ, որոնք մեեեեեծ աչքերը հառել են քեզ ու պլշած :Դ սպասում  են "սթարթ"-իդ ...Գիտեմ հուսախաբ չես անի, կփայլես... :Ճ
Շատ լավն ես ախր ես անգամ ... բա գույներդ` լիքը-լիքը...իիինչքան ուզեմ... Կվերցնեմ բոլորն ու թաքուն շաղ կտամ աշխարհիս ուսերին , որ էլ չտխրի:Ճ  ..Ինքն էլ կցնցվի հանկարծ ու կլղոզվեն :Ճ բոլորը տիեզերքի  ճակատին :Պ...ջաաաան, հիհիհի,զվարճալի է իիինչ.. Սիրեցի քեզ աշուն..շաաաաատտտ... աաաայյ եսքան :)))...


... Ինչեր ենք անելու միասիիիիինն....Առաջ ! :)