Օրը սկսիր ժպիտով...:)))

Օրս սկսվեց ժպիտով, ժպիտով էլ կավարտվի...  Դու էլ սկսիր ժպիտով...:Ճ
Լինում է չէ, որ բացում ես աչքերդ , նայում ես շուրջբոլորդ ու մեկ էլ ըհմմմմ ` :Ճ ԱՄԵՆ ԻՆՉ ԹԱՐՄ Է ԱՅՆՊԵՍ ,ԱՄԵՆ ԻՆՉ ՆՈՐ Է...
Ամեն ինչ նոր գույն ունի, նոր շունչ, նոր իմաստ... Կհասկանաս, որ  տրամադրությանդ տակ է մի ամբողջ երկրագունդ ու զարմանալի մի կյանք...Ինչ ուզում ես արա, ինչպես կուզես ապրիր...ՔՈՆՆ Է, միայն քոնը...
Կբացես պատուհանը , կնայես երկնքին ...կխոժոռես դեմքդ մի պահ ամպերի սև շարանից, կանցնեն վայրկյաններ կվերցնես վրձինը, ալարկոտ աշակերտի նման ՁԵՌՔՈՎ :Ճ կջնջես բոլորը..... Կնկարես ԱՐև , կտարածվեն շողերը, կջերմանա աշխարհն ու կժպտան  բոլորը...
Կհրճվես քեզուքեզ, կպարզես ձեռքերդ ու  երեխայի նման կփայլեն աչուկներդ....
Այդ ժամանակ կզգաս , որ հիասքանչ է օրը, որովհետև ուրախ , երջանիկ ու ԺՊԻՏՈՎ է....:ՃՃՃ
Դու էլ սկսիր ժպիտով....