Բարև երջանկություն, ես քեզ սպասում էի.....

Պարզվում է , որ կա աշխարհում մեկը,
Ով իր գալուստով ժպիտ է բերում...
Պարզվում է , որ կա աշխարհում մեկը,
Ով իր ձեռքերին գարուն է կրում
Ու իր ուսերին ` անպայման արև...
Պարզվում է , որ կա մեկը աշխարհում,
Ով որ գալիս է մեկ անգամ կյանքում..
Գալիս է դանդաղ, հստակ քայլերով
Ու լցնում կյանքը հազար փայլերով....
Պարզվում է , որ երբ գալիս է ինքը ,
Քանդում է հիմքը,
Փոխում է միտքը,
Կերտւմ է նորը,
Ցրում ցնորքը............


Ու երբ որ նա գա, արագ կվազեմ
Նրան կհասնեմ , ուժեղ կփարվեմ
Ու բարձր կասեմ.
- Բարև ԵՐՋԱՆԿՈՒԹՅՈՒՆ, ես քեզ սպասում էի....:Ճ

Ասա, որ ապրեմ


Որ արևից ես կվառվեմ,
Որ անձրևից ջուր կդառնամ,
Որ լույսերից կկուրանամ ,
Որ ստվերներից կանէանամ,
Որ ցավերից կթուլանամ,
Որ հույսերից ուժ կգտնեմ,
Որ լռությանը կլսեմ
Ու որ ձայները կանտեսեմ...

Ում ձեռքերից ես կփախչեմ,
Ում հետևից ես կվազեմ,
Ում հույզերից լուռ կարտասվեմ,
Ում հայացքից թևեր կառնեմ
Ում աչքերը ինձ կյանք կտան..
Ում տեսիլքը ես կդառնամ,
Ում հոգու հետ ես կձուլվեմ,
Ում խոսքերը  աղոթք կդարձնեմ
Ու ՈՒՄ ԱՍՏԾՈՒՆ ԿՀԱՎԱՏԱՄ...

Ասա, մի լռիր......