Ձմեռն իր լույսն ունի...

Ձմեռը տարվա ամենախորհրդավոր եղանակն է .........

Ինձ համար այն սկսվում է ոչ թե դեկտեմբերի 1-ից , ինչպես բոլոր օրացույցներում է , այլ  այն օրվանից , երբ առավոտյան պատուհանի ապակիներին  ձմռան գալուստն ավետող հրաշալիքներից մեկի`  խորհրդավոր սպիտակ անտառների պատկերներ եմ տեսնում , իսկ ջրափոսերի  երեսին ` սառույցի  նուրբ  շերտեր : Այդ օրվանից սկսում եմ անհամբեր սպասել , թե երբ է սկսվելու բնության խորհրդավոր  հրաշալիքը ` ձյունը .....
Սիրում եմ ձյունը, երբ այն տեղում է  լուսնյակ գիշերին , խոշոր  փաթիլներով , լուսնի աղոտ լույսից  փայլատակելով , հանդարտ, ինչպես  հրեշտակի թևերից թափվող  փետուրներ:  Երբ գլուխդ բարձրացնում ես , դեմքիդ վրա զգում ես  նրանց պաղ ծակծկոցը  , իսկ երբ իջնում են ափիդ` անպայման ժպտում ես....
 Բակի ծառերը  զուգվում են  անզուգական  ճերմակ զգեստներով , որ կարծես  բյուր ադամանդներով  ծածկված լինեն....Իսկ լուսնի  աղոտ լույսը անդրադառնում է  գետնի սպիտակ  ծածկոցից և շուրջն ավելի է լուսավորվում... . Հեքիաթային է.................
 Սիրում եմ  ձմռան ԱՐևԸ , տանիքներից կախ ընկած սառցե լուլաները, որ դւրս են կանչում ու չնայած սառնամանիքին կարմիր են ներկում  քիթ ու այտերը.....
Սառույցի ու ձյան  վրա այնքաաաաաաաաան հետաքրքիր  խաղեր կարելի է խաղաաաալ......
Շուտ բեր դահուկներս մամ ....... գնացիիիիիիիիիինք...................

Ով, եթե ոչ ես...

1988թ...
Դեկտեմբերի 6: Անձրև: Ով էր տեսել դեկտեմբերին անձրև: Տարեցներն անմիջապես զգուշացնում են. < Վատ նշան է>:
Դեկտեմբերի 7:
Առավոտյան ժամը 11:20 րոպե : 2 ահարկու ցնցում ու հաջորդող բազմաթիվ այլեր.... Ամենակուլ խավար , փոշու ամպեր , ավերակներ, այլայլված  դեմքեր:
Ես այս ամենը լսել եմ իմ ծնողներից ,տատիցս, որ մինչև հիմա  սգում է հարազատ աղջկա մահը, ում անունը ինձ է նվիրել լոկ  մի քիչ մխիթարվելու  ու ցավը մոռանալու համար.........
Քայլում եմ հարազատ քաղաքիս  փողեցներով... Գեղեցիկ է քաղաքն ու զգում եմ , որ օրեցօր ավելի է գեղեցկանում: Տեղ-տեղ նոր շենքեր  են` միայն Գյումրուն հատուկ  հոյակերտ  ճարտարապետությամբ,նոր փողոցներ.... Վարդանանց արձանը, քաղաքապետարանի նորակառույց շենքը , որ գոտևորված է նռան ու խաղողի  խչմարված  ճյուղերով և իշխում է հրապարակի վրա գլանաձև խոյակներով , կամարաձև լուսամուտներով: Հրապարակի մի կողմում <Յոթ վերք > եկեղեցին է, որ դիմակայեց արհավիրքին, մյուս կողմում ` Սբ. Աստվածածինը` մեկ անգամ ևս վերակառուցվելու ու  ավերակներից հառնելու  հաստատակամությամբ :
Իջնում է երեկոն  քաղաքիս վրա : Վառվում են փողոցների լույսերը` աստղիկների պես :
Իսկ բազմաթիվ  փոքրիկ աստղիկներ  գետակի նման  սկսում են գլորվել  ասֆալտապատ  Սայաթ-Նովայով: Ու մի պահ շփոթում եմ, աստղիկներն են կառչել մեքենաներից, թե մեքենաներն են փախչում նրանցից: Ահա տնակներ , ժանգոտված ու գունաթափված տնակներ` նույնքան գունաթափ բնակիչներով , ու սպասում են , թե երբ  են տեղափոխվելու  նոր և լուսավոր բնակարաններ: Իսկ փոքրիկները ,ամեն ինչից անտեղյակ  , վազվզում  են  ու ծիծաղում   տնակների բակերում :
Եվ մի բան կա ` ցավը, որ կնճռոտ դեմք ունի, հոնքերի տակ փոս ընկած աչքեր  ու տարեցներից անբաժան է :
Ով , եթե ոչ ես եմ ցրելու վշտի քողը տատիս աչքերից ...........
Ով, եթե ոչ մենք , ԵՐԻՏԱՍԱՐԴՆԵՐՍ , ՊԵՏՔ Է ԿԱՌՈՒՑԵՆՔ ՈՒ ՎԵՐԱԿԵՆԴԱՆԱՑՆԵՆՔ ՄԵՐ  ԱՎԵՐՎԱԾ ՔԱՂԱՔՆԵՐԸ.....
Մութն ընկնելուց հետո  այստեղ  հազվադեպ կհանդիպես որևէ մեկին : Այստեղ  մարդիկ  այլ խնդիրներ ու հոգսեր ունեն : Եթե կանգնեցնեք որևէ մեկին  ու հարցնեք , թե ինչքան է ուրախացել  լուսավորված  փողոցներով ու արձաններուվ , նա անկասկած կպատասխանի .    < Ավելի լավ է  նոր տներ կառուցեին>:
Մի մեղադրեք նրան  այս դեպքում: Պետք է ապրել տնակում քսան երկար ու ձիգ տարիներ , նրան հասկանալու համար :
Ասում են , որ երկրաշարժից առաջ էլ  շատ վառվռուն  գույներով հագուստներ չեն կրել : Իսկ հետո` առավել ևս:
Ուզում եմ , որ վշտահար դեմքերը լուսավորվեն , որ սևը փոխվի  կարմիրի, կապույտի,  դեղինի, կանաչի........
ՈՎ , ԵԹԵ ՈՉ ՄԵՆՔ` ԵՐԻՏԱՍԱՐԴՆԵՐՍ ԵՆՔ ՏԱԼՈՒ ՆՈՐ ԳՈՒՅՆԵՐ ՆՈՐ ԿՅԱՆՔԻՆ.......